Նախագահ. ՀՀ-ն ու Չեռնոգորիան ունեն բազմաթիվ նմանություններ, ինչը լավ հիմք է համագործակցության զարգացման համար 7 մայիսի 2013 - 19:47 AMT PanARMENIAN.Net - Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Չեռնոգորիայի փոխվարչապետ, արտաքին գործերի և եվրոպական ինտեգրման նախարար Իգոր Լուկշիչին: Նախագահը ողջունել է Չեռնոգորիայի փոխվարչապետին մեր երկրում և նշել, որ նրա այցը լավ հնարավորություն է ձևավորելու հայ-չեռնոգորյան հարաբերությունների օրակարգը, ուրվագծելու համագործակցության ոլորտներն ու առաջնահերթությունները, մտքեր փոխանակելու փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող տարածաշրջանային և միջազգային հարցերի շուրջ: ՀՀ նախագահը և Չեռնոգորիայի փոխվարչապետը երկուստեք ընդգծել են, որ հայ-չոռնոգորյան հարաբերությունների զարգացման համար որևէ խոչընդոտ չկա, հակառակը՝ երկու երկրներն ունեն բազմաթիվ նմանություններ, ինչը լավ հիմք է երկկողմ համագործակցության զարգացման համար: Իգոր Լուկշիչը ողջունելի է համարել, որ երկու երկրների մայրաքաղաքներն արդեն իսկ համագործակցում են որպես քույր քաղաքներ: Քաղաքական երկխոսության զարգացման համատեքստում օգտակար է համարվել երկու երկրների արտաքին գործերի նախարարությունների միջև քաղաքական խորհրդակցությունների կազմակերպումը, միջխորհրդարանական կապերի ամրապնդումն ու այդ նպատակով երկու երկրների խորհրդարաններում բարեկամության խմբերի ստեղծումը, որի ուղղությամբ, ըստ Չեռնոգորիայի փոխվարչապետի, ՀՀ ԱԺ նախագահի հետ հանդիպմանն արդեն իսկ պայմանավորվածություն է ձեռք բերվել: Զրուցակիցները կարևորել են նաև երկու երկրների միջև իրավապայմանագրային դաշտի կատարելագործման ուղղությամբ աշխատանքը, ինչը զգալիորեն կնպաստի մի շարք ոլորտներում, այդ թվում՝ տնտեսական, համագործակցության զարգացմանն ու խորացմանը: Նախագահ Սերժ Սարգսյանը հույս է հայտնել, որ միջազգային կազմակերպությունների շրջանակներում ևս ակտիվ համագործակցություն կձևավորվի երկու երկրների միջև: Հանդիպմանն անդրադարձ է եղել նաև տարածաշրջանում առկա վիճակին, զարգացումներին, ԼՂ հիմնահարցի կարգավորման գործընթացին: Ուշագրավ Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Ամենաընթերցվողը բաժնում | Գասպարյան․ 2022-ի սեպտեմբերի 13-ին զոհված 2 զինվորի դիերը դեռ միջդիրքային հատվածում են Չնայած նրան, որ հայկական կողմը Ադրբեջանին է տրամադրել դիերի կոորդինատները, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացվել ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից տարիներ շարունակ կաշառք ստանալու համար Նույն գործով անցնում է նաև կոնգրեսականի կինը Բագրատ սրբազան․ Կիրանցից քայլերթով շարժվում ենք Երևան Նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին Կիրանցի բնակչուհի. Արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան՝ ականները հանել են, այլևս անվտանգ չէ «Երեկ ականազերծել են, թե ինչու են ոստիկանները գյուղում մնացել չգիտեմ»,–ասել է նա |