Կառավարությունը երեք նոր անդամ կունենա. Փոխվեցին ֆինանսների, էկոնոմիկայի և սպորտի նախարարները![]() ![]() PanARMENIAN.Net - ՀՀԿ Գործադիր Մարմնի նիստն ավարտվել է: Նիստից հետո կուսակցության մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը լրագրողների հետ զրույցում հայտնեց, որ Ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանը նշանակվել է կառավարության աշխատակազմի ղեկավար, իսկ նրա փոխարեն Ֆինանսների նախարար է նշանակվել կառավարության աշխատակազմի ղեկավար Դավիթ Սարգսյանը: Միաձայն որոշմամբ առաջարկվել է կառավարության կառուցվածքային փոփոխություն իրականացնել և կառավարության աշխատակազմի ղեկավարի պաշտոնին վերագրել նաև նախարարի ֆունկցիա: Սպորտի և երիտասարդության հարցերի նախարար է նշանակվել Օլիմպիական չեմպիոն, ծանրորդ Յուրի Վարդանյանը: Էկոնոմիկայի նախարար՝ միջազգային փորձագետ Վահրամ Ավանեսյանը։ Մյուս նախարարները վերանշանակվել են։ Էդուարդ Շարմազանովը տեղեկացրեց, որ էկոնոմիայի ներկայիս նախարար Տիգրան Դավթյանը կլինի Հայաստանի Հանրապետության ներկայացուցիչը Առևտրի համաշխարհային կազմակերպությունում: ՀՀԿ ԳՄ նիստի ժամանակ քննարկվել են նաև Երևանի ավագանու ընտրությունների ընթացքն ու հետընտրական զարգացումները։ ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |