Հայաստանը մայրության համար բարենպաստ երկրների վարկանիշում 95-րդն է

Հայաստանը մայրության համար բարենպաստ երկրների վարկանիշում 95-րդն է

PanARMENIAN.Net - Ըստ Save the Children միջազգային հումանիտար կազմակերպության երեքշաբթի հրապարակված զեկույցի, հյուսիսեվրոպական երկրները ավանդաբար ամենաբարենպաստն են մայրության համար, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:

Հետազոտությունն անց է կացվել 176 երկրներում, վերլուծության են ենթարկվել 2010-2013թթ. տվյալները: Հաշվի է առնվել 5 գործոն՝ մայրական մահացության վտանգը, մինչև 5 տարեկան երեխաների մահացության ցուցանիշը, կանանց կրթության մակարդակը, համախառն ազգային եկամուտը, կանանց մասնակցությունը քաղաքական կյանքին:

2013թ. վարկանիշի առաջատարներն են Հյուսիսային Եվրոպայի երկրները՝ Ֆինլանդիան, Շվեդիան, Նորվեգիան, Իսլանդիան: Տասնյակում են նաև Նիդերլանդները, Դանիան, Իսպանիան, Բելգիան, Գերմանիան ու Ավստրալիան: Նոր Զելանդիան, Մեծ Բրիտանիան ու Իռլանդիան կորցրել են իրենց դիրքերն ու դուրս մնացել տասնյակից:

Ամենավատ ցուցանիշները գրանցվել են Աֆրիկայի ամենաաղքատ երկրներում՝ Չադում, Նիգերիայում, Գամբիայում, Նիգերում, Մալիում: Վերջին երեք տեղերում են Սյերա Լեոնեն, Սոմալին ու Կոնգոն:

Հետխորհրդային երկրներից Էստոնիան 21-րդ տեղում է, Լիտվան կիսում է Բելառուսի հետ 26-րդ տեղը, Լատվիան 38-րդն է: Ռուսաստանը 59-րդ տեղում է, Ղազախստանը՝ 65, Ուկրաինան՝ 74, Մոլդովան՝ 84, Վրաստանը՝ 94, Հայաստանը՝ 95, Ադրբեջանը՝ 98, Թուրքմենստանը՝ 99, Ղրղզստանը՝ 104, Ուզբեկստանը՝ 105:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---