Վահրամ Աթանեսյան. Այդ ադրբեջանցին պետք է ԼՂՀ քաղաքացիություն ընդունի, եթե ուզում է Ղարաբաղը տեսնել

Վահրամ Աթանեսյան. Այդ ադրբեջանցին պետք է ԼՂՀ քաղաքացիություն ընդունի, եթե ուզում է Ղարաբաղը տեսնել

PanARMENIAN.Net - «Շուշիի շրջանային գործադիր իշխանության ղեկավար», «Լեռնային Ղարաբաղի ադրբեջանական համայնք» հասարակական միավորման նախագահ» Բեյրամ Սաֆարովն այսօր դիմել է ԼՂՀ բնակիչներին`ասելով. «Մինչև 1992թ. ԼՂ-ում ապրող հայերը կարող են շարունակել այնտեղ ապրել: Իրավական տեսանկյունից նրանք այդ իրավունքը ունեն, քանի որ Ադրբեջանի քաղաքացիներ են հանդիսանում: Բայց դրա համար նրանք պաշտոնապես պետք է Ադրբեջանի քաղաքացիություն ընդունեն»: Իսկ նրանց, ովքեր չեն ցանկանա միասին ապրել «ԼՂ ադրբեջանական համայնքի» հետ և հրաժարվում են ընդունել Ադրբեջանի քաղաքացիությունը, ադրբեջանցի չինովնիկն առաջարկել է հեռանալ ԼՂՀ տարածքից, «որովհետև իրենք վերադառնալու են»:

PanARMENIAN.Net ի թղթակիցն այս հայտարարության մասին զրուցեց ԼՂՀ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Վահրամ Աթանեսյանի հետ: «Եթե նման հայտարարություն աներ Ադրբեջանի նախագահը, Միլի մեջլիսի պատգամավորներից մեկը, կամ իրական այլ կառույցի ներկայացուցիչ, դեռ կարելի էր մեկնաբանել: Բայց ես չեմ մեկնաբանի գոյություն չունեցող կազմակերպության գոյություն չունեցող պաշտոնը զբաղեցնող մասնավոր անձի մասնավոր հայտարարությունը», - ասաց Վ. Աթանեսյանը:

Նա որոշեց ինքն էլ դիմել Բեյրամ Սաֆարովին.«Ես նրան միայն մի բան կարող եմ առաջարկել` այդ ինքը պետք է ԼՂՀ քաղաքացիություն ընդունի, եթե ցանկանում է Ղարաբաղը տեսնել, որովհետև միայն այդ դեպքում է դա հնարավոր»:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---