Երևանի ավագանու ընտրություն. Հարուցվել է 8-րդ քրգործը

Երևանի ավագանու ընտրություն. Հարուցվել է 8-րդ քրգործը

PanARMENIAN.Net - Մայիսի 5-ին, ժամը 21:25-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից ոստիկանության Մաշտոցի բաժնում հաղորդում է ստացվել, որ «iditord.am» կայքում տեղեկություն է տեղադրվել, որ թիվ 5/10 տեղամասում Նապոլեոն և Հայկ Մ.-երը պարզել են, որ իրենց ստորագրության փոխարեն առկա են այլ անձանց ստորագրություն:

Փաստի առթիվ ոստիկանության Մաշտոցի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 153 հոդվածի հատկանիշներով:

Կատարվում է նախաքննություն: Սա Երևանի ավագանու ընտրությունների մասով 7-րդ քրգործն է: Մայիսի 5-ին ոստիկանության Մաշտոցի բաժնում Սմբատ Վ.-ն հաղորդում է տվել, որ նույն օրը Երևան քաղաքի ավագանու ընտրությունների ժամանակ թիվ 5/08 ընտրատեղամասում ընտրություն կատարելիս նկատել է, որ իր տվյալների դիմաց գրանցամատյանում այլ քաղաքացի է ստորագրել: Փաստի առթիվ ոստիկանության Մաշտոցի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 153 հոդվածի հատկանիշներով: Կատարվում է նախաքննություն: 8-րդ քրգործի մասին PanARMENIAN.Net ը տեղեկանում է Ոստիկանության լրատվական ծառայությունից:

Ընտրությունների օրը ՀՀ ոստիկանությունը ստացել է ավելի քան 130 հաղորդում հանցոգրծության մասին, դրանց մեծ մասով դեռևս տարվում է հետաքննություն:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---