Իշխանության ապտակը ԲՀԿ-ին. Գնա այն ընդդիմադիր տեղը, որտեղ շատ վաղուց ես ուզում հայտնվել

Իշխանության ապտակը ԲՀԿ-ին. Գնա այն ընդդիմադիր տեղը, որտեղ շատ վաղուց ես ուզում հայտնվել

PanARMENIAN.Net - «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունն իշխանությունից երեկ` կառավարության նոր կազմը նշանակելուց, ուժեղագույն ապտակ ստացավ: Այսօր մամուլի ասուլիսի ժամանակ նման դիտարկում արեց քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը:

Նա նկատեց, որ կառավարության նոր կազմի ձևավորման ժամանակ սպորտի նախարարի պաշտոնից ոչ միայն հեռացրեց ԲՀԿ-ական Հրաչյա Ռոստոմյանը, այլև նշանակվեց Գագիկ Ծառուկյանի հետ, մեղմ ասած, շատ վատ հարաբերություններ ունեցող մեր լեգենդար մարզիկ Յուրի Վարդանյանը:

«Իշխանությունները ԲՀԿ-ին ասացին` եղբայր, գնա այն ընդդիմադիր տեղը, որտեղ դու շատ վաղուց ես ուզում հայտնվել»,- պարզաբանեց քաղաքագետը:

Հիշեցնենք, որ երեկ ՀՀԿ Գործադիր մարմնի նիստի ժամանակ որոշվել է Սպորտի և երիտասարդության նախարարությունը վստահել Յուրի Վարդանյանին, այսօր նախագահի հրամանով նա նախարար է նշանակվել:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---