Օդի ջերմաստիճանը կեսօրին մի փոքր կբարձրանա

Օդի ջերմաստիճանը կեսօրին մի փոքր կբարձրանա

PanARMENIAN.Net - Մայիսի 11-ին և 13-ին հանրապետությունում կդիտվի մասամբ ամպամած եղանակ: Տեղ-տեղ հնարավոր են կարճատև անձրևներ, առատ տեղումներ առաջիկա օրվա ընթացքում չեն սպասվում: Հնարավոր է քամու ուժգնացում 15-18մ/վրկ: Օդի ջերմաստիճանը ցերեկը մի փոքր կբարձրանա: Այս մասին հայտնում են Հայպետհիդրոմետից:

Մայիսի լույս 12-ի գիշերը և ցերեկը շրջանների մեծ մասում պարբերաբար սպասվում է անձրև և ամպրոպ, շրջանների գերակշիռ մասում, բացի Սյունիքից և Արցախից, հավանական են զգալի առատ տեղումներ, նաև կարկուտ: Ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում 18-20մ/վրկ:

Օդի ջերմաստիճանը ցերեկը կնվազի 1-3 աստիճանով:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---