Քաղաքագետն` ՕԵԿ-ին, ՀԱԿ-ին և ՀՅԴ. Նոր սերունդ է պետք առաջ մղել. Հարսանիքի նման է, աղջիկն էլ պիտի սիրուն լինի![]() 11 մայիսի 2013 - 16:07 AMT PanARMENIAN.Net - Երևանի ավագանու ընտրություներում Հայաստանի քաղաքական դաշտի երեք հիմնական օժեր անհաջողության մատնվեցին: Երկրում իշխող կոալիցիայի մաս կազմող «Օրինաց երկիր» կուսակցությունը հավաքեց ընդամենը 3,73 տոկոս ձայն և չանցավ Երևանի ավագանի: Եզրագիծը չհատեցին նաև երկու ընդդիմադիր ուժերը` «Հայ Ազգային Կոնգրեսն»(4,39 տոկոս,) ու «Հայ Յեղափոխական Դաշնակցությունը»(3,8 տոկոս): Փետրվարի 18-ին կայացած նախագահի ընտրությունների պայքարից հրաժարված այս ուժերի համար նման արդյունքներ գրանցելն, իհարկե, տհաճ էր:Քաղաքագետ Լևոն Շիրինյանի բնորոշոմամբ` այս ուժերը պարզապես քաղաքական կյանքից կտրվել են, տեսականորեն չեն արդիականացել և ժողովրդի մոտ անվստահության պահ է եղել: PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում քաղաքագետն այս ուժերի նման արդյունքները պատճառաբանեց նրանով, որ դրանք ադեկվատ չեն եղել ստեղծված քաղաքական իրավիճակին: «Իրենք պետք է նստեն, ժողովներ անեն, հարցերը քննեն, եզրակացությունների հանգեն: Կանեն իրենց գործն է, չեն անի, կդառնան մարգինալներ: Արդեն ակնհայտ է, որ դառնում են, խնդիրն իրենց մեջ է»,- նկատեց նա: Լևոն Շիրինյանն օրինակ բերեց նախագահի ընտրություններում երկրորդ տեղը զբաղեցրած Րաֆֆի Հովհաննիսյանին և նրա ղեկավարած «Ժառանգություն» կուսակցությանը և նշեց, որ որևէ մեկը չի սպասելու, թե ուժերը երբ են իրենց ներսում վերադասավորումներ անելու, կգան ուրիշները: «Այս կուսակցությունները պարտավոր են իրենց կադրային բանկը թարմացնել, նրանց ունեցած քաղաքական գործիչները ճգնաժամային իրավիճակներում աշխատողներ չեն: Հնարավոր է ժողովուրդը չընդունեց այս քաղաքկան գորիչների ներկայությունը: Միայն գաղափփարին չէ, որ ձայն են տալիս, տալիս են նաև անձին: Հարսանիքի նման է, նաև աղջիկը պետք է սիրուն լինի: Միայն ընտանիք կազմելը չէ, այլ հարցեր էլ կան»,- ասաց նա: Լևոն Շիրինյանն այս ուժերին խորհուրդ տվեց արտաքին պատճառների վրա շատ չկենտրոնանալ, իրենք պետք է խորքային վերլուծություններ անեն իրենց մեջ և քաղաքական նոր սերունդ առաջ մղեն, հներն արդեն անցած էտապ են: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |