Դավիթ Ջամալյան. Հրադադարի 19 տարվա ընթացքում Արցախը զարգանում է, իսկ Ադրբեջանը դառնում ծայրահեղական![]() 14 մայիսի 2013 - 15:56 AMT PanARMENIAN.Net - Հրադադարը չի նշանակում պատերազմի ավարտ` ռազմական գործողությունների վերսկսման վտանգը նման պայմաններում միշտ էլ կա: Այս մասին այսօր ասուլիսի ժամանակ ասաց ռազմական հոգեբան Դավիթ Ջամալյանն ու նշեց նաև.«Հրադադարի ժամանակ տիրող խաղաղությունն անորոշ է, և հայ հասարակությունը պետք է պատրաստ լինի համակերխպվել այս իրավիճակին»: Իսկ հրադադարի 19 տարվա ընթացքում, փորձագետի խոսքով, Արցախը կայացել է որպես ժողովրդավարական երկիր և ավելի ընկալելի դարձել աշխարհի համար: Միջազգային հանրության համար նաև ակնհայտ է դառնում Արցախի հայապատկան լինելը: Փոխարենն Ադրբեջանը դարձել է ծավալապաշտական ցայտուն նկրտումներով երկիր: «Հրադադարի 19 տարվա ընթացքում Ադրբեջանում, եթե ինչ-որ բան փոխվել է, ապա միայն ավելացել են ծայրահեղ դիրքորոշումները, ինչը միայն խանգարում է հակամարտության կարգավորմանը», - ասաց Դ. Ջամալյանը: Բաքվի ռազմատենչ հայտարարությունները հաշվի առնելով, նա նշեց, որ ներկայումս պատերազմական գործողությունների վերսկսման հավանականություն չկա, քանի որ ադրբեջանական բանակը դեռ պատրաստ չէ: «Ադրբեջանում մեծ գումարներ են վատնում բանակի վրա, սակայն դա դեռ քիչ է, որովհետև այդ ամենը չի կարողանում որակ ապահովել նրանց բանակի համար: Իսկ քանի դեռ Ադրբեջանը մեր նկատմամբ որակական առավելություն չի ստացել, պատերազմ չի լինի», - ասաց ռազմական հոգեբանը: Անդրադառնալով հակամարտության կարգավորման շուրջ բանակցություններին և միջազգային կազմակերպությունների ներգրավվածությանը` փորձագետը նշեց, որ գործակցելով նրանց հետ, մեր հույսը պետք է լինենք միայն մենք և մեր հզոր բանակը: Դ.Ջամալյանն ընդգծեց, որ ԼՂՀ ՊԲ-ը դարձել է մոբիլ և արդյունավետ կառավարվող: «Վերջերս Պաշտպանության բանակում կառուցվածքային փոփոխություններ տեղի ունեցան, ստեղծվեցին հատուկ բրիգադներ, որոնց խնդիրն է անհրաժեշտության դեպքում մարտն անմիջապես տեղափոխել հակառակորդի տարածք»,- բացատրեց նա: Մինսկի խմբի համանախագահների գործունեության մասին Դ. Ջամալյանն առանձին նշեց, որ թեև նրանք մեծ ներդրում ունեն խաղաղ կարգավորմանն ուղղված բանակցություններում, բայց խնդրի վերջնական լուծման համար բավական լծակներ չունեն: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |