Ա. Աշոտյան. Բուհերում վաղվանից ստուգումներ են սկսվում, հնարավոր է` որոշները փակվեն

Ա. Աշոտյան. Բուհերում վաղվանից ստուգումներ են սկսվում, հնարավոր է` որոշները փակվեն

PanARMENIAN.Net - Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր ասուլիսի ժամանակ խոսել է իր պաշտոնավարման նախորդ տարիներին կրթության ոլորտի ձեռքբերումների ու խնդիրների մասին, նաև ներկայացրել կրթության համակարգի առաջիկա ծրագրերը: Նախարարն առանձնացրել է 5 ձեռքբերում:

1-ին` ՀՀ մարզերի 140 գյուղական համայնքներում դպրոցներին կից բացվել են նոր նախակրթարանաններ, ինչի շնորհիվ գյուղական բնակավայրարերում մեծացել է նախադպրոցական կրթության հնարավորությունը: «Նախադպրոցական կրթությունը մեր հիմնական խնդիրներից է, քանի որ համայնքների 2/3-ը նախակրթարաններ չունեն: Այս ծրագրի ուղղությամբ աշխատանքները կլինեն շարունակական»,- նշել է Ա. Աշոտյանը և ավելացրել, որ մինչև 2017 թվականը ԿԳՆ-ն նախատեսում է երեխաների ներգրավվածությունը նախադպրոցոկան կրթության համակարգում հասցնել 90% -ի:

2-րդ ձեռքբերումը նախարարը համարում է բարձրագույն կրթության ոլորտի բարեփոխումներն ու կրթության որակի նոր չափանիշների սահմանումը, ինչով պայմանավորված մասնավոր բուհերի լիցենզավորման պայմաններն էականորեն խստացվել են: Պետական վերահսկողության արդյունքում վերջին 4 տարվա ընթացքում ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների քանակի կտրուկ նվազում է տեղի ունեցել: Նախկինում գործող 70-ից ավելի ոչ պետական բուհերի փոխարեն այսօր Հայաստանում գործում է 35 ոչ պետական բուհ: Նախարարը շեշտել է, որ ոչ պետական բուհերի փակմամբ պայմանավորված հիշյալ հաստատություններում սովորող ուսանողների կրթական իրավուքները չեն տուժել: «Մենք չունենք գեթ մեկ ուսանող, ով նշված գործընթացի արդյունքում տուժել է: Բոլոր ուսանողների հնարավորություն է տրվել կրթությունը շարունակել համապատասխան մասնագիտությամբ մեկ այլ բուհում»,- նշել է Ա. Աշոտյանը: Նա նաև տեղեկացրել է, որ վաղվանից ստուգումներ են սկսվելու բարձրագույն ուսումնական հաստատություններում, որի նպատակը այս կամ այն բուհը փակելը չէ, սակայն օրենքի պահանջներին չհամապատասխանելու դեպքում, որևէ բուհ դրանից ապահովագրված չի լինի:

3-րդ ձեռքբերումը «Շախմատը դպրոցում» նախագծի ներդրումն է, որն արդեն դարձել է Հայաստանի կրթական համակարգի միջազգային բրենդը: «Դպրոցներում «Շախմատ» առարկայի դասավանդումը միջազգային մեծ արձագանք է ունեցել, առ այսօր այդ թեման հետաքրքրում է միջազգային առաջատար լրատվամիջոցներին, մեր փորձն այսօր աշխարհում համարվում է ուսանելի: Առաջին արդյունքների մասին արդեն զեկուցել ենք ՖԻԴԵ-ի-ի նախագահության նիստում: «Շախմատ» սովորող երեխաների մոտ նկատելի է ստեղծագործական մտքի և տրամաբանական մտածղության զարգացում»,- նշել է նախարարը՝ հավելեով, որ նախատեսվում է կատարել գիտական ավելի ընդգրկուն ուսումնասիրություն, թե ինչպես է «Շախմատն» անդրադառնում երեխայի հոգեբանության և ձևավորման վրա:

4-րդ ձեքբերումը, ըստ Արմեն Աշոտյանի, այն է, որ առանց «Զինապարտության մասին օրենքում» փոփոխություններ կատարելու, հաջողվել է կրճատել բանակից տարկետում ստացող ուսանղների թիվը, նախկին 10 հազարից այն հասցնելով 2500-ի, ինչը հաջողված համագործակցություն է ազգային բանակի հետ:

5-րդ կարևոր ձեռքբերումը, նախարարն համարում է Հայաստանի կրթական համակարգի միջազգային կապերի ամրապնդումն ու զարգացումը. «Հայաստանի Հանրապետությունը ամրագրել է իր տեղը եվրոպական կրթական քարտեզում, միջազգայնացումը աննախադեպ չափերի է հասել, և Երևանը դարձել է եվրոպական կրթության մայրաքաղաք՝ 3 տարի ժամկետով ստանձնելով Բոլոնիայի գործընթացի քարտուղարությունը»:

Անդրադառնալով բացթողումներին Արմեն Աշոտյանը, որպես խնդիր, նշել է կրթության որակի բարելավումը բոլոր մակարդակներում: «Կրթության որակի խնդիրը երբեք չի կարելի լուծված համարել, քանի որ ժամանակը միշտ նոր հրամայական ու մարտահարվեր է առաջադրում: Թեև կրթության որակի բերելավմանը միտված մի շարք քայլեր արդեն կատարվել են, ու դրանք կլինեն շարունակական, բայց պետք է խոստովանել,որ արդյունքրեը դեռևս չեն համապատասխանում մեր պահանջներին ու պատկերեցւմներին»,- նշել է նախարարը:

Նրա խոսքով Հայաստանում կրթության որակը տարբեր կրթական հաստատություններում տարբեր է. «Օրինակ՝ մենք ունենք միջազգային մակարդակով մրցունակություն ապահովող դպրոցներ, միաժամանակ ունենք նաև դպրոցներ, որոնք չեն բավարարում մեր ակնկալիքներին»:

Մյուս կարևոր խնդիրը Ա. Աշոտյանն համարում է կրթության մատչելիությունը. կրթական իրավունքի խոչընդոտ առկա է ոչ միայն Հայաստանում, այլև աշխարհի շատ երկրներում: Մատչելության խնդիրը, ըստ նախարարի, լուծված է հատկապես միջնակարգ կրթության մակարդակում, ինչը չի կարելի ասել բարձրագույն կրթության ոլորտի մասին, թեև այստեղ ևս կառավարության կողմից որոշակի քայլեր արդեն կատարվել են. «Մի քանի տարի առաջ իրավիճակը իսկապես ահազանգող էր: Սոցիալական գործոնով պայմանավարված բարձրագույն կրթություն ստանալու հնարավորությունը կառավարության մի քանի որոշումներվ փորձ է արվել մեղմել:

«Փարոս» ծրագրում ընդգրկված ընտանիքների ուսանողների համար կառավարությունը առաջարկում է 50-100 % փոխհատուցում, ներդրվել է մատչելի ուսանողական վարկերի համակարգ, քայլերն այս ուղղությամբ լինելու են շարունակական: Քաղաքական մոտեցումը և նպատակային թիրախը հետևյալն է, ոչ մի լավ սովորող ուսանող չպետք է դուրս մնա բուհից»,- ասել է նախարարը:

Որպես 3-րդ կարևոր խնդիր՝ Ա. Աշոտյանն առանձնացրել է կրթության արդյունավետության հարցը, մտածելակերպի և հոգեբանության փոփոխմամբ.

«Պետք է նախևառաջ մտածելակերպ փոխվի, որպեսզի ծնողը չպայմանավորվի դպրոցի տնօրենի հետ, որ իր երեխան բացակայի դասերից՝ փոխարենը գնալով կրկնուսույցի մոտ, ուսանողը հրաժարվի կաշառքով քննություն ստանալուց կամ գործատուն աշխատանքի ընդունելիս նախապատվությունը տա լավ մասնագետին և ոչ թե ծանոթին, բարեկամին, հարևանին»,- ասել է նախարարը:

Նախարարը կրթության ոլորտի զարգացման կարևոր նախապայման է համարում նաև մասնավոր հատվածի և կրթական համակարգի համագործակցությունը: Նրա համոզմամբ կրթության ոլորտում պետք է ներդրումներ արվեն հենց գործատուների կողմից, մինչդեռ աշխատաշուկան դեռևս չի կարողանում կրթական ոլորտին պահանջներ թելադրել և պատվիրատու կողմ դառնալ:

 Ուշագրավ
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---