ՀՀ-ում Հնդկաստանի դեսպանը պատրաստակամություն է հայտնել նպաստել երկու երկրների միջեւ համագործակցության խորացմանը21 դեկտեմբերի 2005 - 16:13 AMT PanARMENIAN.Net - Այսօր Հայաստանի խորհրդարանի խոսնակ Արթուր Բաղդասարյանն ընդունեց Հայաստանում Հնդկաստանի նորանշանակ դեսպան Ռինա Պանդեյին, հաղորդում է ՀՀ ԱԺ մամլո ծառայությունը: Հանդիպման ընթացքում քննարկվեցին հայ-հնդկական հարաբերությունների զարգացման հարցեր` փոխադարձաբար կարեւորվեց միջխորհրդարանական համագործակցության խորացումը բոլոր մակարդակներով` բարեկամության խմբերի, հանձնաժողովների, խորհրդարանների աշխատակազմերի մակարդակով, եւ փոխգործակցությունը միջազգային կառույցներում: Քննարկվեց նաեւ 2006-ին Հայաստանում բարձր տեխնոլոգիաների կենտրոնի ստեղծման հարցը, որի պայմանավորվածությունը ձեռք է բերվել Հնդկաստանի փոխնախագահ, Սենատի նախագահ Բհարիոն Սինգհ Շախավատի Հայաստան պաշտոնական այցի ընթացքում: Քննարկվեցին նաեւ գիտակրթական ծրագրերի շարունակմանը վերաբերող խնդիրներ: Ռինա Պանդեյը, գոհունակություն հայտնելով հայ-հնդկական հարաբերությունների մակարդակից` պատրաստակամություն հայտնեց նպաստել համագործակցության խորացմանը:![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |