Վ. Սեդրակյանի պաշտպանը հայց է պատրաստում Պ.Հայրիկյանի ներկայացուցչի դեմ

Վ. Սեդրակյանի պաշտպանը հայց է պատրաստում Պ.Հայրիկյանի ներկայացուցչի դեմ

PanARMENIAN.Net - Մայիսի 14-ի կայացած ասուլիսում Պարույր Հայրիկյանի ներկայացուցիչ Կարո Եղնուկյանի կողմից Վարդան Սեդրակյանի մասին հերյուրանքներ տարածելու և նրան վիրավորելու կապակցությամբ «Սիրունյան» իրավաբանական գրասենյակը նախապատրաստում է հայց ընդդեմ Կ.Եղնուկյանի՝ Սեդրակյանի պատվին ու արժանապատվությանը հասցված վնասը հատուցելու պահանջով: Այս մասին ասվում է «Սիրունյան» իրավաբանական գրասենյակի տարածած հաղորդագրության մեջ:

Կարո Եղնուկյանն ասուլիսի ժամանակ հայտարարել էր, որ Վարդան Սեդրակյանը ընդամենը մի քանի տարում ծախսել է միլիոնավոր դոլարներ. «Որտեղի՞ց նրան այդքան գումար, ո՞վ է տվել նրան այդ գումարը: Հենց սա ապացույցն է այն բանի, որ մահափորձը վերջնականապես բացահայտված չէ»:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---