Կմնա՞ ՀԺԿ-ն ՀԱԿ դաշինքի մեջ. ՀԺԿ նախագահն այդպես էլ չասաց, բայց արձանագրեց` ոչ մի դաշինք հավերժ չէ![]() 16 մայիսի 2013 - 13:56 AMT PanARMENIAN.Net - «Հայ ազգայի կոնգրես» դաշինքի շուրջ որոշակի խառնաշփոթ է առաջացել: Հայաստանի Ժողովրդական կուսակցության նախագահ Ստեփան Դեմիրճյանն արձանագրում է, որ ֆորմալ առումով ՀԱԿ դաշինքը կա, և ԱԺ ՀԱԿ խմբակցությունը ներկայացնում է դաշինքը, սակայն փաստացի դաշինքը չի գործում:ՀԱԿ դաշինքի նիստերին Ստեփան Դեմիրճյանը չի մասնակցել, քանի որ, ըստ նրա, դաշինքի նիստ տեղի չի ունեցել, դա չի կարելի համարել դաշինքի նիստ, պարզապես մի քանի կուսակցություններ հավաքվել են: Այսօր մամուլի ասուլիսի ժամանակ ՀԺԿ նախագահը նկատեց, որ դաշինքի որոշ անդամներ ցանկություն ունեն վերականգնել այն, դա նորմալ ցանկություն է: Ստեփան Դեմիրճյանը հերքեց մամուլում շրջանառվող տեղեկությունները, թե իրեն առաջարկ է եղել ղեկավարել ՀԱԿ դաշինքը: Նա հայտարարեց, որ իրենք պատրաստ են համագործակցել և ՀԱԿ դաշինքի, և Լևոն Տեր-Պետրոսյանի ղեկավարած ՀԱԿ կուսակցության: «Ժամանակը ցույց կտա ինչ կլինի, իհարկե ցանկալի կլիներ ամբողջ կազմով շարունակել գործել»,- ասաց նա Ստեփան Դեմիրճյանը հստակ չասաց` ՀԺԿ-ն շարունակելո՞ւ է մնալ ՀԱԿ դաշինքի կազմում, թե ոչ: Նա նաև չմանրամասնեց` մասնակցելո՞ւ են դաշինքի վերածնման գործընթացին, թե պարզապես սպասելու են հանգուցալուծումներին: «Ժամանակը ցույց կտա»,- այդ հարցերի վերաբերյալ Ստեփան Դեմիրճյանի միակ պատասխանն էր: Նա միայն հայտարարեց, որ իրենք այժմ չեն քննարկում ինչ-որ դաշինքեր ստեղծելու և առհասարակ նոր ձևաչափերի հարց: ՀԱԿ պատգամավորը հաստատեց, որ Նիկոլ Փաշինյանն ու Հրանտ Բագրատյանը խմբակցության նիստերին չեն մասնակցում: «Ոչ մի դաշինք էլ հավերժ չէ, եկեք ծայրահեղությունների մեջ չընկնենք: Միտում կա, ամեն ինչ բարդել ընդդիմության վրա: Այն կարող է ունենալ բացթողումներ, թերություններ, սակայն ստեղծված իրավիճակի միակ մեղավորը իշխանությունն է: Այս որակով իշխանությնունը փոփոխությություններ չի կարող իրականացնել»,- ասաց նա: Ստեփան Դեմիրճյանը չցանկացավ խոսել ՀՀՇ-ն վերագրանցելու նախաձեռնության մասին. «Թող ստեղծվի, հետո կխոսենք»։ Ինչ վերաբերում է ՀԺԿ-ին, ապա իրենք պատրաստվում են քայլեր ձեռնարկել կուսակցության ամրապնդման ուղղությամբ: Անդրադառնալով ընդդիմադիր ուժերին, նա նկատեց, որ ընդդիմությունը պետք է փորձի նոր լիցք հաղորդել իր գործունեությանը: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |