Երևանն անձրևից հետո. Ջուրը ծածկել է մեքենաներ, լցվել նկուղներ

Երևանն անձրևից հետո. Ջուրը ծածկել է մեքենաներ, լցվել նկուղներ

PanARMENIAN.Net - Երևանում տեղացած անձրևից հետո ՀՀ ԱԻ նախարարությունում ահազանգ է ստացվել, որ անձրևաջրերը կուտակվել են Երևանի Վաղարշյան փողոցի թիվ 15 շենքի մոտակայքում գտնվող նկուղային խանութի մուտքի մոտ, և վաճառողուհին մնացել է խանութում:

ԱԻՆ լրատվական ծառայությունից հայտնում են, որ հրշեջ-փրկարարները թիվ 18 շենքի նկուղային հարկում գտնվող խանութից դուրս են բերել 1993թ. ծնված Էմմա Թադևոսյանին, ով տեղափոխվել է «Սբ. Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն:

Գրեթե նույն պահին ահազանգ է ստացվել, որ անձրևի հետևանքով նույն փողոցի թիվ 20 շենքի մոտակայքում ավտոմեքենան ջրածածկվել է, վարորդը արգելափակվել է ներսում:

Հրշեջ-փրկարարները բացել են դիտահորը և ջրածածկումից դուրս բերել «Մերսեդես» մակնիշի 55OU552 պետհամարանիշի ավտոմեքենան (վարորդ` Համբարձումյան):

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---