Մարտի 1-ի դեպքերն ուսումնասիրող հանձանաժողով ստեղծելու հարցն` այս քառօրյայում. ՀՀԿ-ն դե՞մ է քվեարկելու

Մարտի 1-ի դեպքերն ուսումնասիրող հանձանաժողով ստեղծելու հարցն` այս քառօրյայում. ՀՀԿ-ն դե՞մ է քվեարկելու

PanARMENIAN.Net - Այսօր մեկնարկում է ազգային ժողովի հերթական քառօրյա նիստը: Այս քառօրյայի ընթացքում կվճռվի խորհրդարանում մարտի 1-ի դեպքերն ուսումնասիրող ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու հարցը: Նախորդ քառօրյայում հարցի քննարկումը հետաձգվեց, քանի որ խորհրդարանական մեծամասնությանը` ՀՀԿ-ին անհրաժեշտ էր վիճելի մի քանի հարցի շուրջ հեղինակների հետ համաձայնության գալ: Parliamentmonitoring.am-ի տեղեկություններով՝ համաձայնությունն այդպես էլ չի կայացել, և ՀՀԿ-ն պատրաստվում է դեմ քվեարկել Մարտի 1-ի դեպքերն ուսումնասիրող ժամանակավոր հանձնաժողովի ստեղծմանը:

Հիշեցնենք, որ ապրիլի 29-ի ԱԺ նիստում Մարտի 1-ի դեպքերն ուսումնասիրող ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մասին որոշման նախագծի քննարկումն ու ընդունումը հետաձգվել էր: ՀՀԿ խմբակցության անունից Գալուստ Սահակյանը հայտարարել էր, որ դեմ չեն ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու գաղափարին, սակայն ունեն մի շարք առաջարկություններ: «Մենք պարոն Ջհանգիրյանի հետ քննարկել ենք, ես կարծում եմ դեռ քննարկման հարցեր ունենք, մինչև դրանք բոլորի կողմից ընդունելի լինեն, խնդրում եմ հետձգենք հաջորդ քառօրյա, որպեսզի կարողանանք վերջնական տարբերակ ունենալ»,- ասել էր Գալուստ Սահակյանը:

Գագիկ Ջհանգիրյանն իր հերթին նշել էր, որ «Հանրապետական» խմբակցության կողմից ներկայացված առաջարկությունների մեծ մասը խմբագրական բնույթի են, որոնց մասով իրենք որևէ առարկություն չունեն:

Ավելացնենք, որ ՀՀԿ-ն ուշագրավ առաջարկ էր արել` քննիչներից պարզաբանումներ ստանալ միայն նրանց ցանկության դեպքում: Ըստ ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի ղեկավար Դավիթ Հարությունյանի` դժվար է միանշանակ ասել, թե որն է ճիշտ` քննե՞լ քննիչներին, թե` ոչ:

 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---