Վարչական դատարանը կհրապարակի ընտրության արդյունքների վերաբերյալ «Բարև Երևանի» հայցի վճիռը![]() 20 մայիսի 2013 - 10:36 AMT PanARMENIAN.Net - Այսօր ՀՀ վարչական դատարանը կհրապարակի «Բարև Երևան» կուսակցությունների դաշինքի` ընտրությունների արդյունքները անվավեր ճանաչելու պահանջով հայցի դատավճիռը: Այս մասին PanARMENIAN.Net ին հայտնում են «Բարև Երևան» կուսակցությունների դաշինքի մամուլի ծառայությունից: Հիշեցնենք, որ մայիսի 13-ին Հայաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովում «Բարև Երևան» կուսակցությունների դաշինքի լիազոր ներկայացուցիչ Լուսինե Պետրոսյանը ՀՀ վարչական դատարան էր ներկայացրել ԿԸՀ մայիսի 11-ին կայացրած 107-Ա որոշումը վիճարկելու մասին հայցադիմումը: ԿԸՀ այդ որոշումով ամփոփվել էին Երևանի ավագանու ընտրությունների արդյունքները, համաձայն որոնց` «Բարև, Երևանը» Երևանի ավագանիում ստացել է 6 մանդատ: Դաշինքը դատարանին խնդրում է վերացնել որոշումը և ԿԸՀ-ին պարտավորեցնել քննարկելու «Բարև Երևան» դաշինքի մայիսի 10-ի դիմումը Երևանի ավագանու ընտրության արդյունքները անվավեր ճանաչելու մասին: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |