Փաշինյանը՝ վարչապետին. Ինչպե՞ս է ստացվել, որ հակակարկտային կայանները «փուստ» են տվել![]() 20 մայիսի 2013 - 13:57 AMT PanARMENIAN.Net - ԱԺ նիստերի ժամանակ Կառավարության ծրագիրի ներկայացումից հետո պատգամավորներն իրենց հարցերն ուղղեցին վարչապետին: Նիկոլ Փաշինյանի հարցը վերաբերում էր օրերս կարկտահարությունից տուժած գյուղացիների խնդրին: «Տպավորիչ էր կարկտահարության հարցով խորհրդակցությունը, սակայան այդպես էլ չհասկացվեց, ինչպե՞ս է ստացվել, որ հակակարկտային կայանները «փուստ» են տվել: Գյուղացիները նույնիսկ զավեշտի են վերածել, գյուղացիներից մեկն ինձ հարցնում էր, կարո՞ղ է այդ կայանները մայիսի 5-ի գիշերը մասնակցել են քաղաքապետի ընտրության համար ՀՀԿ-ի հրավառությանը և դրա համար չեն աշխատել մայիսի 11-ի կարկուտի ժամանակ»,- ասաց Նիկոլ Փաշինյանը: Վարչապետ Տիգրան Սարգսյանը նկատեց, որ պետությունը պակաս շահագրգռված չէ ձեռք մեկնելու մարդկանց, ովքեր օժանդակության կարիք ունեն: «Ես առաջարկում եմ, որ մենք լսենք մասնագետների կարծիքը, հասկանալի է՝ շոշափելի և էական վնաս է հասցրել կարկուտը և պետությունը պարտավոր է օգնել նրանց, հատկապես սոցիալապես անապահովներին»- ասաց վարչապետը: «Ձեր պատասխանն ապացուցեց իմ ասածը, որ դուք տեսախցիկների առաջ միայն խոստումներ եք տալիս, ես պնդում եմ, որ ձեր կառավարությունը չի օգնելու գյուղացիներին, դա ձեր կառավարության բնույթն է: Ավելի ազնիվ կլիներ, որ գազի գնի բարձրացման հետ կապված խոստովանեիք, որ իմացել եք, որ գազը թանկանալու է և չեք հայտնել, որ վստահության քվե ստանաք, և ձեր մուռը հանեք այդ վստահության քվեից»,- արձագանքեց Նիկոլ Փաշինյանը: Տիգրան Սարգսյանն իր հերթին նկատեց. «Ձեր բնույթն է և ձեր ոճն է չտեսնել ոչ մի կատարված աշխատանք: Մենք վերջին երեք տարիներին ամեն ինչ արել ենք, որ չթանկանա գազը և ամեն ինչ անելու ենք, որ էժան լինի: Այդ բանակացությունները հեշտ չեն եղել»: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |