Հայաստանը կրկին ճանաչվել է «հիմնականում ազատ տնտեսությամբ» երկիր

PanARMENIAN.Net - Ըստ «Wall Street Journal» եւ «Heritage Foundation»-ի տվյալներով, տնտեսական ազատության ցուցանիշով Հայաստանը զբաղեցրել է 27-րդ տեղը 157 երկրների թվում: Կիրառելով 10-բալային համակարգը, հաշվի է առնվել 10 ցուցանիշ, այդ թվում սեփականության իրավունքի պաշտպանվածությունը, հարկային քաղաքականությունը, դրամային քաղաքականությունը, ստվերային շուկան եւ այլն: Երկրները դասակարգվել են ըստ 4 խմբի` ազատ, հիմնականում ազատ, անազատ եւ հալածված: Հայաստանը ստացել է 2,26 միավոր եւ ընդգրկվել է «հիմնականում ազատ երկրների» խմբում: 2005 թվականին ՀՀ զբաղեցնում էր 41-րդ տեղը:



Ինչ վերաբերում է տարածաշրջանի մյուս երկրներին, ապա Վրաստանը զբաղեցրել է 68-րդ տեղը, Ադրբեջանը` 123 տեղը, Թուրքիան` 85-րդ, իսկ Իրանը` 156-րդ տեղը:
 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---