Թուրքիայում տարածվող թռչնագրիպի պատճառով Եվրահանձնաժողովը արգելել է թռչնի բմբուլի ներկրումը Հայաստանից

PanARMENIAN.Net - Այսօր Եվրահանձնաժողովը արգելել է թռչնի բմբուլի եւ փետուրների ներկրումը Թուրքիային սահմանակից վեց երկրներից, թռչնագրիպի տարածումը կանխելու նպատակով: Նման հայտարարություն է արել Եվրահանձնաժողովի ներկայացուցիչ Մայքլ Մանը: Համաճարակային անվտանգության արտակարգ միջոցներ են ընդունվել այն բանից հետո, երբ արեւելյան Թուրքիայում թռչնագրիպի հետեւանքով երեք երեխա է մահացել: Այսօր այդ հիվանդությունը հաստատվել է թուրքական հիվանդանոցների 12 հիվանդների մոտ: Թռչնաբուծության արտադրանքի ներկրման նոր սահմանափակումները Հայաստանից բացի կվերաբերվեն նաեւ Ադրբեջանին, Վրաստանին, Իրանին, Իրաքին եւ Սիրիային:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---