Վահան Հովհաննիսյան. Մենք գործ ունենք նավապետի հետ, ով քշել էլ չգիտի

Վահան Հովհաննիսյան. Մենք գործ ունենք նավապետի հետ, ով քշել էլ չգիտի

PanARMENIAN.Net - ԱԺ-ում ՀՅԴ պատգամավոր Վահան Հովհաննիսյանը ցնցված է կառավարության ներկայացուցիչների և ԱԺ մեծամասնության՝ կառավարության ծրագիրը պաշտպանելու կրկեսային հնարքներից։

«Ես դրական երևույթին կողմ եմ գնահատական տալ և ակնհայտ է, որ դրական պրոգրես կա։ Մի քանի տարի առաջ ասեցին՝ տղերք, մենք լավն ենք, հետո՝ տղերք, մենք լավն ենք, իսկ դուք վատն եք, հիմա ասում են՝ տղերք, մենք լավն ենք, իսկ դուք վատն եք, բայց եկեք համագործակցենք»,- ասաց Վահան Հովհաննիսյանը։

Նա հույս հատնեց, որ իշխող քաղաքական ուժի մեջ զարգացում է տեղի է ունեցել ու ըմբռնել են, որ Հայաստանը ծայրագույն, դժվարին վիճակում և լինելիության սահմանի վրա է։

«Պետք չի մեզ խաբենք, պետք է անկեղծ լինենք, բայց անկեղծ չենք, կանգնում ենք և էլի կեղծում, որը համոզիչ չէ։ Ասում եք քաղաքական գնահատականը տվել է ժողովուրդը, եթե տվել է, որ դուք լավն եք, էլի ինչո՞ւ համագործակցենք»,- ասաց Վահան Հովհաննիսյանն ու նկատեց, որ ՀՀԿ-ն լավ էլ հասկանում է, որ իրականությունը դա չէ։

ՀՅԴ պատգամավորը դիմեց կառավարության անդամներին. « Եթե ամեն ինչ այդքան լավ է, բա ինչի՞ է ամեն ինչ այդքան վատ: Պարոն Աշոտյան, պարոն Թովմասյան և կառավարության այլ անդամներ, եթե դուք մի տեղ առանձին ձեր թեկնածությունն ընտրություններին դնեք ու ձեզ չպաշտպանի երկրի նախագահը, Հովիկ Արգամիչը, դատախազը, ոստիկանապետը, բանակը, դուք քանի՞ ձայն կհավաքեք: Ձեզ այնքան կծեծեն դալաններում, որ ոչ միայն Ազգային ժողով չեք անցնի, այլև կարտագաղթեք»:

Վահան Հովհաննիսյանն անդրադարձավ նաև նախօերին վարչապետի` իրեն ուղղված հայտարարությանը, թե բոլորը մի նավի վրա են և պետք է համագործակցեն: «Պետք չի ասել, որ բոլորս նույն նավի վրա ենք։ Մենք գործ ունենք նավապետի հետ, ում ձեռքին է ղեկը և քշել էլ չգիտի: Խայտառակ վիճակում է մեր երկիրը»,- եզրափակեց նա։

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---