ԵՄ. Ներկայումս Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման հարցում առաջընթացի հասնելու հնարավորություն կա

PanARMENIAN.Net - Եվրամիությունը սատարում է ԵԱՀԿ գործող նախագահի` Հարավային Կովկասի ձգձգված հակամարտությունների կարգավորման ջանքերը շարունակելու մտադրությանը: Այդ մասին ասվում է ԵՄ ավստրիական նախագահության հայտարարությունում, որը տարածվել է ԵԱՀԿ Մշտական Խորհրդի նիստում: «Հակամարտությունների կանխումը եւ կարգավորումը շարունակում է մնալ ԵԱՀԿ-ի գլխավոր պարտավորություններից մեկը: Մենք կարծում ենք, որ ներկայումս ստեղծվել են Հարավային Օսիայի եւ Լեռնային Ղարաբաղի խնդիրների կարգավորման հարցում առաջընթացի հասնելու հնարավորություններ», - ասվում է ԵՄ ավստրիական նախագահության հայտարարությունում, հաղորդում է «Մեդիամաքս» գործակալությունը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---