ՀՀ-ում առաքելության ավարտին Շվեյցարիայի դեպանին ԱԳՆ հուշամեդալ է հանձնվել

ՀՀ-ում առաքելության ավարտին Շվեյցարիայի դեպանին ԱԳՆ հուշամեդալ է հանձնվել

PanARMENIAN.Net - ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունել է Հայաստանում Շվեյցարիայի դեսպան Կոնստանտին Օբոլենսկուն՝ առաքելության ավարտի կապակցությամբ։ Այս մասին PanARMENIAN.Net ին տեղեկացնում է ԱԳՆ մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:

Նախարար Նալբադյանը բարձր է գնահատել Հայաստանի և Շվեյցարիայի միջև հաստատված բարձր մակարդակի փոխհարաբերությունները, ընդգծելով, որ դեսպան Օբոլենսկին իր ուրույն ներդրումն ունի վերջին տարիներին երկկողմ հարաբերությունների ամրապնդման գործում։

Շնորհակալություն հայտնելով իր առաքելության ընթացքում ցուցաբերած աջակցության և իր աշխատանքի գնահատականի համար՝ դեսպան Օբոլենսկին նշել է, որ միշտ ջերմությամբ է հիշելու Հայաստանում անցկացրած տարիները։

Նախարար Նալբանդյանն ու դեսպան Օբոլենսկին մտքեր են փոխանակել հայ-շվեյցարական հարաբերությունների հետագա զարգացմանն առնչվող հարցերի շուրջ։

Հաջողություն մաղթելով Կոնստանտին Օբոլենսկուն իր հետագա դիվանագիտական աշխատանքում՝ նախարար Նալբանդյանը, ի գնահատումն հայ-շվեյցարական հարաբերությունների ամրապնդման և ընդլայնման գործում ունեցած ներդրման, դեսպանին հանձնեց ԱԳՆ հուշամեդալ։

 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
---