Վ.Օսկանյանը եւ Մեծ Բրիտանիայի դեսպանը քննարկել են Հայաստան-ԵՄ համագործակցության հարցը17 հունվարի 2006 - 15:53 AMT PanARMENIAN.Net - Արտաքին գործերի նախարար Վարդան Օսկանյանին հավատարմագրերի կրկնօրինակներն է հանձնել Հայաստանում Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության նորանշանակ դեսպան Էնթոնի Ջոն Ջեյմս Քենթորը, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: Հանդիպման ընթացքում գոհունակություն հայտնելով հայ-բրիտանական հարաբերությունների ներկա վիճակից` կողմերը նշեցին, որ դեռեւս շատ անելիքներ կան կապերի խորացման ուղղությամբ, ինչին կարող են նպաստել կոնկրետ ոլորտներում համատեղ ծրագրերի իրականացումը: Այնուհետեւ մտքեր փոխանակվեցին ԵՄ հարեւանության քաղաքականության շրջանակներում Հայաստանի գործողությունների ծրագրի եւ միջազգային ու տարածաշրջանային մի շարք հարցերի շուրջ: Վարդան Օսկանյանն ընդհանուր գծերով ներկայացրեց Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ներկա ընթացքը եւ հայ-թուրքական հարաբերությունների վիճակը:![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |