17 հունվարի 2006 - 17:51 AMT
Հունվարի 25-ին պաշտոնական այցով Երեւան կժամանի Ռուսաստանի պաշտպանության նախարարը
Հունվարի 25-ին երկօրյա պաշտոնական այցով Հայաստան կժամանի Ռուսաստանի կառավարության նախագահի տեղակալ, պաշտպանության նախարար Սերգեյ Իվանովը: Այդ մասին PanARMENIAN.Net-ին է հաղորդել ՀՀ ՊՆ ղեկավարի մամլո քարտուղար, գնդապետ Սեյրան Շահսուվարյանը: Այցի ծրագրով նախատեսվում են Ս.Իվանովի հանդիպումները ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, վարչապետ Անդրանիկ Մարգարյանի, պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանի հետ: Ս.Իվանովի գլխավորած պատվիրակությունը կայցելի նաեւ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ, ծաղկեպսակ կդնի Մեծ եղեռնի զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին: