ՀԱԵ Իրաքի թեմ. Ժամանակակից պետությունում անընդունելի է «փոքրամասնություն» եզրույթի կիրառումը

ՀԱԵ Իրաքի թեմ. Ժամանակակից պետությունում անընդունելի է «փոքրամասնություն» եզրույթի կիրառումը

PanARMENIAN.Net - Մայիսի 27-ին Բեյրութում տեղի ունեցավ Միջազգային էկումենիկ խորհրդաժողովը, որի կազմակերպիչն էր Մերձավոր Արևելքի եկեղեցիների խորհուրդը Եկեղեցիների համաշխարհային խորհրդի աջակցությամբ: «Մենք մի քանի պատերազմ ենք վերապրել՝ իրանա-իրաքյան պատերազմը, ներխուժումը Քուվեյթ, Սադդամի ռեժիմի անկումը: Բոլորն են տուժել դրանից, սակայն քրիստոնյաներն ավելի շատ: Մենք հազարավոր եկեղեցիներ ունեինք, մնացել է ընդամենը 60: Քրիստոնյաները հեռանում են Մերձավոր Արևելքից: Ճիշտ է, ավելի շատ տուժում են սունիներն ու շիաները: Կրոնական ծայրահեղականությունը տարբերություն չի դնում քրիստոնյաների ու մահմեդականների միջև»,-հայտարարել է կաթոլիկ քաղկեդոնացի պատրիարք Լուիս Ռաֆայել Սակկոն: Ըստ նրա, եկեղեցին պետք է որպես մեկ թիմ աշխատի, ոչ թե մեկուսացած:

Իր հերթին ՀԱԵ Իրաքի թեմի առաջնորդ արքեպիսկոպոս Ավագ Ասադուրյանը հայտարարել է, որ Իրաքի հայերը միշտ պատրաստ են կատարել իրենց պարտականությունները երկրի, պատմության ու ընդհանրապես բնակչության առջև: Ժամանակակից պետության մեջ անընդունելի է «փոքրամասնություն» եզրույթի կիրառումը, լինի դա ազգային, կրոնական կամ աղանդավորական խմբի համար: Դա խախտում է հավասար քաղաքացիության սկզբունքը»,-հայտարարել է նա, հայտնում է CP World-ը:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---