Առաջին Հանրապետության օրն է. Նախագահն այցելել է Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիր

Առաջին Հանրապետության օրն է. Նախագահն այցելել է Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիր

PanARMENIAN.Net - Այսօր Հայաստանի Առաջին Հանրապետության օրն է: Մայիսի 26-ին Սարդարապատում հաղթանակելով թուրքական բանակին, հայկական զորքերը կարողացան կասեցնել նրանց առաջխաղացումը: Հայկական հանրապետությունը (Հայաստանի Հանրապետությունը) հռչակվեց «Հայկական ազգային խորհրդի» կողմից 1918 թվականի մայիսի 28-ին՝ Թիֆլիսում:

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր այցելել է Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիր, մասնակցել՝ Հանրապետության օրվան նվիրված տոնակատարությանը և իր շնորհավորական խոսքը հղել Հանրապետության տոնի առթիվ:

Սարդարապատում տոնի կապակցությամբ տեղի է ունեցել զորահանդես, Պատվո պահակախումբը հանդես է եկել ցուցադրական ելույթով, որից հետո նախագահը ծաղկեպսակ է դրել Սարդարապատի ճակատամարտի հերոսների հիշատակը հավերժացնող հուշակոթողին:

 Ուշագրավ
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---