Բնապահպաններին թույլ չեն տվել այցելել «Խաչաղբյուր-2» ՀԷԿ-ի կառուցման տարածք

Բնապահպաններին թույլ չեն տվել այցելել «Խաչաղբյուր-2» ՀԷԿ-ի կառուցման տարածք

PanARMENIAN.Net - Այսօր՝ առավոտյան, «Կանաչ Ջոկատ»-ի անդամները այցելել են Տավուշի մարզի Գետահովիտ գյուղ` հանդիպելու գյուղացիների հետ և միասին այցելելու «Խաչաղբյուր-2» ՀԷԿ-ի կառուցման տարածք: Գյուղացիները բնապահպաններին պատմել են, որ իրականում իրենց ճնշել և վախեցրել են, որպեսզի նրանք չհամարձակվեն ընդվզել ՀԷԿ-ի կառուցման դեմ:

«Մենք հանդիպեցինք և զրուցեցինք գյուղացիների հետ, մարդիկ սկսեցին կամաց-կամաց մոբիլիզացվել: Հավաքվում էինք, որպեսզի միասին բարձրանանք ՀԷԿ-ի կառուցման տարածք: Այդ ընթացքում 4-5 հոգի հայտնվեցին և սկսեցին գյուղացիների անունից խոսել, դրանք ամենայն հավանականության ՀԷԿ-ը կառուցող «ՄեգաԷներջի» ընկերության աշխատողներն էին կամ Հանրապետական կուսակցության աշխատողներ»,- տեղեկացնում է Եղիա Ներսեսյանը և հայտնում , որ վերջիններս սկսել են վիճել ակտիվիստների հետ` փակելով նրանց ճանապարհը:

Բնապահպանները տեղեկացնում են, որ պայքարը շարունակվում է և իրենք փորձում են շարունակել ճանապարհը: Նշենք, որ դեռ այս տարվա հունվարին «Թռչկան» քաղաքացիական նախաձեռնության անդամները «Խաչաղբյուր-2» փոքր ՀԷԿ-ի գործով հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել ՀՀ ոստիկանություն: Բնապահպաններն իրավապահներից պահանջում են քննել գործը, քանի որ կառուցապատողը մի շարք օրենքներ է խախտել:

 Ուշագրավ
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---