Քաղաքապետարան. Անձրևաջրերը ոչ թե ողողել են փողոցները, այլ հոսել են փողոցներով

Քաղաքապետարան. Անձրևաջրերը ոչ թե ողողել են փողոցները, այլ հոսել են փողոցներով

PanARMENIAN.Net - Այսօր, ժամը 14.10-ի սահմաններում ԱԻՆ ՃԿԿ-ում տեղեկություն է ստացվել, որ հորդառատ անձրևի հետևանքով անձրևաջրերը ողողել են Երևանի Լենինգրադյան, Արամ Խաչատրյան, Վ. Փափազյան, Այգեկցի, Տիչինա, Լուկաշին, Պարոնյան, Սարկավագ, Հալաբյան, Կիևյան փողոցները և լցվել են տների նկուղները, ավտոտնակները, խանութները: Ջրահեռացման աշխատանքներով զբաղվում են Երևանի քաղաքապետարանի կոմունալ տնտեսության վարչության աշխատակիցները:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Ժամը 16.20-ի դրությամբ հատուկ տեխնիկայի օգնությամբ փրկարարները կատարում են ջրահեռացման աշխատանքներ Մաշտոցի պողոտայի գետնանցումի մոտակայքում:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արթուր Գևորգյանը PanARMENIAN.Net ի թղթակիցի հետ զրույցում նշեց, որ ոչ մի արտակարգ իրավիճակ չի ստեղծվել.«Անձրևաջրերը ոչ թե ողողել են փողոցները, այլ հոսել են փողոցներով: Ջրահեռացման համակարգը նորմալ գործել է, պատասխանատու կառույցներն էլ փոխքաղաքապետի վերահսկողությամբ պատրաստ են եղել և անհրաժեշտ աշխատանքներն այս պահին իրականացնում են»:

Արթուր Գևորգյանը նշեց, որ դեռ չի կարող ասել վերջին հորդառատ անձրևի պես այսօր էլ 1 ամսվա նորմայի չափով տեղումները եղել, թե ոչ. դա պարզ կլինի վաղը խորհրդակցույթան ժամանակ:

 Ուշագրավ
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---