ՄՃԽ. ԶԼՄ-ները Երեւանում եւ Բաքվում պետք է փոխիջումների նախապատրաստեն հանրությանը ղարաբաղյան հարցում

PanARMENIAN.Net - Հայ եւ ադրբեջանական վերնախավի կողմից ղարաբաղյան հարցում փոխզիջում որոնելու անհրաժեշտության գիտակցումը ամենացավոտ հարցն է: Այդ մասին հայտարարել է Միջազգային ճգնաժամային խմբի փոխնախագահ Ալեն Դելեթրոզը: Նրա խոսքերով, «երկու կողմերից էլ համոզվածություն կա, թե մենք իրավացի ենք, նրանք` ոչ»: «Եվ եթե խոսենք ադրբեջանցիների հետ, ապա կլսենք, թե «քանի որ մենք ենք արդարացի, ապա պետք է ետ վերցնել գրավյալ տարածքները, ներառյալ Լեռնային Ղարաբաղը»: Իսկ եթե զրուցեք Հայաստանում, ապա կլսեք, թե «մենք դարձանք ագրեսիայի զոհ, բայց մենք հաղթեցինք, եւ պետք է հատուցում ստանանք այդ հաղթանակի համար»: Եվ շատ դժվար էր ասել թե մեկ, թե մյուս կողմին, որ խաղաղությունն առանց փոխզիջումների անհնար է»,-նշել է նա: Ինչպես հայտարարել է Ա.Դելեթրոզը, Ադրբեջանի համար ՄՃԽ հատկապես կարեւոր խորհուրդ կարելի է համարել հետեւյալը` թույլ տալ մամուլին առավել ազատ շարադրել այս խնդրի վերաբերյալ տարբեր տեսակետները: Երեւանում արդեն այժմ կարելի է գտնել տարբեր տեսակետներով հոդվածներ: Բաքվում դա դեռեւս չկա: Նրա խոսքերով, ԶԼՄ-ները Հայաստանում եւ Ադրբեջանում պետք է լուսաբանեն հանրությանը եւ պատրաստեն փոխզիջման: Մինչ այժմ ամեն ինչ հակառակն էր: «Եթե հիշում եք, երբ ժամանակին Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահները պայմանվորվեցին հակամարտության լուծման ինչ-որ կոնկրետ ուղիների մասին, ապա դա հայտնվեց մամուլում: Հայաստանում ինձ ասացին, որ դա եղավ նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի պաշտոնանկության պատճառներից մեկը: Իսկ Բաքվում դա հանգեցրեց նրան, որ այժմ հանգուցյալ Հեյդար Ալիեւը ստիպված եղավ հրապարակայնորեն պարզաբանել, որ ոչ մի պայմանավորվածություն Հայաստանի հետ չի եղել»,-ավելացրեց նա:



Դելեթրոզը իրավացի համարեց այն տեսակետն, ըստ որի այսօր Ռուսաստանը, ԱՄՆ կամ ընդհանրապես Արեւմուտքը միակարծիք են, որ անարդյունավետ կլիներ համակարտության մասնակիցներին պարտադրել լուծման ուղիները եւ պատրաստակամություն են հայտնում ընդունել խաղաղության ցանկացած տարբերակ, որն ընդունելի կլինի ղարաբաղյան հակամարտության կողմերի համար: «Չի կարերի մտածել, թե ցանկացած խոշոր պետության քաղաքականությունը կարող է անշահախնդիր լինել, եւ իմաստ չկա խոսելու մեծահոգության մասին: Բանն այն է, որ բոլորը կարող են շահ ունենալ, եթե տարածաշրջանում խաղաղություն հաստատվի: Ռուսաստանը չափազանց կարեւոր արտաքին գործոն է: Հատուկ ընդգծում եմ հետեւյալը` քանի որ ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ պետությունները իրավունք չունեն խաղաղապահ ուժեր տեղակայել գրավյալ տարածքներում խաղաղ պայամանգիր կնքելուց հետո, ապա դա նշանակում է, որ այնտեղ չեն լինի ռուսական, ամերիկյան եւ ֆրանսիական զորքեր: Սակայն Եվրամիության անդամների թվում կան միջին չափի շատ երկրներ, որոնք կարող են խաղաղապահ զորքեր պատրաստել: Կարեւոր է, որ Ռուսաստանը համաձայնվի դրանց տեղակայմանը հակամարտության գոտում», հաղորդում է «Վրեմայ նովոստտեյ»-ը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---