ՀԱԿ ակտիվիստները ԵԽԽՎ Մշտական հանձնաժողովի աշխատանքին զուգահեռ ցույց են կազմակերպել

ՀԱԿ ակտիվիստները ԵԽԽՎ Մշտական հանձնաժողովի աշխատանքին զուգահեռ ցույց են կազմակերպել

PanARMENIAN.Net - Հայ Ազգային Կոնգրեսի երիտասարդական միության անդամներն այսօր «Արմենիա Մարիոթ» հյուրանոցի գլխավոր մուտքի դիմաց, որտեղ տեղի է ունեցել ԵԽԽՎ Մշտական հանձնաժողովի նիստը, բողոքի ցույց են անցկացրել: Նախօրոք տարածված նրանց հայտարարության մեջ նշված էր .«Հայաստանում ամենաթողության, երկրի հանցավոր կառավարման, մարդու հիմնարար իրավունքների ոտնահարման պատճառներից մեկը այդ երևութների նկատմամբ միջազգային հանրության` տվյալ պարագայում ԵԽԽՎ-ի ոչ համաչափ արձագանքն է»:

Ցուցարարները միջազգային կառույցից ակնկալում են պահանջներ ՀՀ գործող իշխանություններին`2008 թ. մարտի 1-ին դեպքերը բացահայտելու և մեղավորներին քրեական պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ հստակ քայլեր, անհապաղ արձագանք վերջին` Երևանի ավագանու ընտրությունների ընթացքում ապօրինություններին, դատապարտել ՀՀԿ կողմից բոլոր տեսակի ընտրությունների հետևողական կեղծումը, քաղաքացիների ահաբեկումը, ընտրակաշառքի բաժանումը, դադարեցնել քաղաքական հետապնդումը ՀԱԿ ակտիվիստների` Տիգրան Առաքելյանի, Սարգիս Գևորգյանի, Արտակ Կարապետյանի, Դավիթ Քիրամիջյնաի նկատմամբ, և անհապաղ ազատ արձակել քաղբանտարկյալ Տիգրան Առաքելյանին:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---