«Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ»-ը ֆինանսական օգնություն է տրամադրել Հայաստանի մանուկներ հիմնադրամի սաներին

«Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ»-ը ֆինանսական օգնություն է տրամադրել Հայաստանի մանուկներ հիմնադրամի սաներին

PanARMENIAN.Net - «Երկրի մասշտաբով` յուրաքանչյուր երեխայի օգտին» սոցիալական ծրագրի շրջանակներում, ինչպես նաև Երեխաների պաշտպանության օրվա կապակցությամբ «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ն ֆինանսական օգնություն է տրամադրել Հայաստանի մանուկներ հիմնադրամի (COAF) սաներին: «Արմավիրի մարզի անապահով ընտանիքների մոտ քսան երեխա, ովքեր գտնվում են Հայաստանի մանուկներ հիմնադրամի հովանավորության ներքո, մեկ ամիս շարունակ կապահովվեն անվճար սննդով», - հայտնեց «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ Մարքեթինգի և գովազդի բաժնի պետ` Ալեքսանդր Հակոբյանը: «Այս տոնական օրը բոլոր մանուկներին ցանկանում եմ ամենայն բարիք, խաղաղություն և անամպ երկինք: Մեր բանկն արդեն չորս տարի է, ինչ համագործակցում է Հայաստանի տարբեր մանկական կազմակերպությունների հետ: Իրականացվող սոցիալական ծրագրերի շրջանակներում մենք հետագայում ևս հոգ կտանենք երեխաների մասին, որը կունենա շարունակական բնույթ», - հատկանշեց Ալեքսանդր Հակոբյանը, ասվում է բանկի հաղորդագրության մեջ:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---