Վարչապետը Մինսկում մասնակցել է Հայաստանի դեսպանատան բացմանը

Վարչապետը Մինսկում մասնակցել է Հայաստանի դեսպանատան բացմանը

PanARMENIAN.Net - Մինսկ կատարած աշխատանքային այցի ընթացքում երեկ Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը և Բելառուսի վարչապետ Միխայիլ Մյասնիկովիչը մասնակցել են Բելառուսի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպանության շենքի բացմանը: Արարողությանը մասնակցում էին նաև ԱՊՀ գործադիր քարտուղար Սերգեյ Լեբեդևը, Բելառուսում հավատարմագրված օտարերկրյա մի շարք պետությունների դեսպաններ, հայ համայնքի ներկայացուցիչներ:

Մուտքի խորհրդանշական ժապավենը կտրելուց հետո վարչապետ Տիգրան Սարգսյանը Բելառուսի վարչապետ Միխայիլ Մյասնիկովիչի և Բելառուսում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արմեն Խաչատրյանի հետ շրջել է դեսպանատան շենքով, ծանոթացել պայմաններին:

Այնուհետև Բելառուսի վարչապետի ուղեկցությամբ Հայաստանի վարչապետը շրջայց է կատարել Մինսկում: Երեկոյան վարչապետի գլխավորած կառավարական պատվիրակությունը վերադարձել է Երևան:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---