Արտակ Բուդաղյանին վիրահատել են. Վիճակը շարունակում է ծանր մնալ

Արտակ Բուդաղյանին վիրահատել են. Վիճակը շարունակում է ծանր մնալ

PanARMENIAN.Net - Գորիսում տեղի ունեցած միջադեպի հետևանքով հրազենային վնասվածքով հիվանդանոց տեղափոխված գնդապետ Արտակ Բուդաղյանին վիրահատել են: Ներկայումս վիճակը շարունակում է ծանր մնալ: Չի բացառվում նոր վիրահատական միջամտությունը: Այս մասին տեղեկացնում է ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը:

Գորիսի գնդի նախկին հրամանատարը, ով այժմ ԼՂՀ ՊԲ զորամասերից մեկի հրամանատարն է, տեղափոխվել է Երևան՝ ՊՆ կենտրոնական կայազորային զինվորական հոսպիտալ։ Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Դավիթ-Բեկի փողոցի թիվ 1 հասցեում գտնվող առանձնատան դիմացի հատվածում կրակոցներ են հնչել, ինչի արդյունքում 1970 թ. ծնված Ավետիք Բուդաղյանը ստացած հրազենային վնասվածքներից տեղում մահացել է, իսկ 1971 թ. ծնված Արտակ Բուդաղյանը և 1975 թ. ծնված Նիկոլայ Աբրահամյանը հրազենային վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:

 Ուշագրավ
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---