Ռուսաստանի պաշտպանության նախարարի այցն Երեւան հետաձգվել է անորոշ ժամանակով

PanARMENIAN.Net - Հունվարի 25-ին կայանալիք Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Իվանովի այցը Հայաստան հետաձգվում է անորոշ ժամանակով: Այդ մասին PanARMENIAN.Net ին է հաղորդել Հայաստանի պաշտպանության նախարարի մամլո քարտուղար, գնդապետ Սեյրան Շահսուվարյանը: Այցը հետաձգվել է անբարենպաստ եղանակի պատճառով: Նշենք, որ Ս.Իվանովի Երեւան կատարելիք այցի շրջանակներում նախատեսվում են նրա հանդիպումները Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանի, վարչապետ Անդրանիկ Մարգարյանի, պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանի հետ: Ս.Իվանովի գլխավորած պատվիրակությունը կայցելի նաեւ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ, ծաղկեպսակ կդնի Մեծ եղեռնի զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին:
 Ուշագրավ
---