1-ին անգամ Հայաստանում` շրջիկ կրկես. 1-ին ներկայացումը` կիրակի երեկոյան

1-ին անգամ Հայաստանում` շրջիկ կրկես. 1-ին ներկայացումը` կիրակի երեկոյան

PanARMENIAN.Net - Կիրակի օրը, ժամը 19:00-ին Երևանում կրկեսային ներկայացում է ցուցադրվելու: Կոմիտասի այգում` Դելֆինարիումի տեղում, արդեն 2 օր է հսկայական վրան են բացում: Հենց սա էլ Շրջիկ կրկեսն է` առաջինը Հայաստանում և առաջին անգամ Երևանում:

PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում գաղափարի հեղինակ և գեղարվեստական ղեկավար Գևորգ Գևորգյանը` ծաղրածու Գոշան պատմեց. «Կրկեսը 800 հանդիսատեսի համար է նախատեսված: Կոնստրուկցիան իտալական է, Չեխիայից է բերվել ու արդեն 5 տարի չէր գործել: Ծալված, հավաքված վիճակում է պահվել։ 6-10 հոգով ենք հավաքում` տևում է 1-2 օր։ Քանդել- հավաքելու մասնագետ էլ չունենք, չէինք կարող ունենալ, որովհետև Հայաստանում նման նախադեպ չկա։ Արտերկրներում շատ եմ տեսել, թե ինչպես է արվում, ուշադիր հետևել եմ»:

Շրջիկ կրկեսն աշխատանքը սկսել է 2 ամիս առաջ` Երևան գալուց առաջ եղել են Մասիսում, Արտաշատում, Աշտարակում: «Ամենաառաջին ներկայացումը Մասիսում էր, մարտի 15-ին։ Տեխնիկական խնդիրների պատճառով կես ժամ ուշ սկսեցինք, ժողովուրդն ասում էր` «ինչա ձեր ցույց տվածը, ցույց տվեք, գնանք», բայց որ ներկայացման 1-ին կեսը վերջացավ, բոլորը կերպարանափոխվեցին», - ասաց Գևորգյանն ու պատմեց, որ նույն քաղաքում, օրինակ, Աբովյանում, երկրորդ ներկայացման ժամանակ երեխաները նույնիսկ պաստառներ էին նկարել` սիրելի համարների դերասանների համար, ծաղիկներով էին գալիս։

Ներկայացումներ են եղել, որ բոլոր 800 տոմսերը սպառվել են, օրինակ Արտաշատում։ Իսկ ներկայացման տոմսն արժի 1.500 դրամ: Եղել են նաև 400 կամ 200 հանդիսատեսով ներկայացումներ։

PanARMENIAN.Net ը շրջիկ կրկեսի ներկայացումն արդեն տեսել է: Աշտարակում: Այնպես որ, Երևանյան ներկայացումից առաջ նաև հետաքրքիր մանրամասներ կներկայացնենք շրջիկ կրկեսի կյանքից, որ ինչպես պատմեցին և ցույց տվեցին` ֆիլմերում նկարագրվածից շատ չի տարբերվում:

 Ուշագրավ
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---