Մոնսերատ Կաբալիեն այնուամենայնիվ հայտնվեց Ադրբեջանի ԱԳՆ «սև ցուցակում»

Մոնսերատ Կաբալիեն այնուամենայնիվ հայտնվեց Ադրբեջանի ԱԳՆ «սև ցուցակում»

PanARMENIAN.Net - Հանրաճանաչ իսպանացի օպերային երգչուհի Մոնսերատ Կաբալիեն «անցանկալի անձ» է հայտարարվել Ադրբեջանում: Ինչպես ասել են «Ինտերֆաքսին» Իսպանիայում Ադրբեջանի դեսպանատանը, որոշումը կայացվել է այն փաստի առնչությամբ, որ հայտնի երգչուհին օրերս այցելել է Լեռնային Ղարաբաղ:

«Մենք բողոքի նոտա ենք ուղարկել իսպանական կողմին՝ պարզաբանելով իրավիճակը, և պահանջել ենք պարզաբանումներ ներկայացնել Կաբալիեի կողմից «Ադրբեջանի գրավյալ տարածքներ» այցելության կապակցությամբ: Նոտայում ասվում է, որ Կաբալիեն ադրբեջանական վիզա չի ստանա, քանի որ «անցանկալի անձ է» դառնում»,-ասել են Ադրբեջանի դիվանագիտական ներկայացուցչությունում:

Դեսպանատանը նաև նշել են, որ երգչուհու մենեջերները նախապես զգուշացվել էին, հենց որ հայտնի էր դարձել Լեռնային Ղարաբաղ այցելելու նրա մտադրության մասին: Նրանց ասվել էր, որ «Ադրբեջանի գրավյալ տարածքներ այցելությունն առանց Բաքվի թույլտվության ապօրինի է»: Ի պատասխան, ասել են դեսպանատանը, Կաբալիեի ներկայացուցիչները հավաստիացրել էին, որ նա Ղարաբաղում համերգներ չի տա:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---