Ռուսական սպառազինության տեղափոխումը Վրաստանից Հայաստան որեւէ մեկի համար սպառնալիք չի ներկայացնում26 հունվարի 2006 - 17:53 AMT PanARMENIAN.Net - Այսօր Ռուսաստանի պաշտպանության նախարարար Սերգեյ Իվանովը Հայաստան այցի շրջանակներում այցելեց Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ ռազմակայան: ՌԴ պաշտպանության նախարարը ստուգեց կայանի անձնակազմի մարտական պատրաստվածությունը եւ ծանոթացավ կայանի մի շարք ենթակառուցվածքային օբյեկտների վիճակին: Նա նշեց, որ ոչ մի լուրջ, «ճչացող» խնդիր կայանում չի նկատվում: Սերգեյ Իվանովը, մասնավորապես, տեսչական այց կատարեց կայանի ինժեներային պահեստներ, որտեղ գտնվելու է վրացական Ախալքալաք քաղաքի ռուսական ռազմակայանից տեղափոխման ենաթակա ռազմական տեխնիկան: Հյուսիսային Կովկասի ռազմական շրջանի զորքերի հարամանատար, բանակի գեներալ Ալեքսանդր Բառանովը տեղեկացրեց Ռուսաստանի պաշտպանության գերատեսչության ղեկավարին, որ 102-րդ կայանում կա ամեն անհրաժեշտը Վրաստանից տեղափոխվող տեխնիկայի եւ գույքի ընդունման համար: Ներկայումս Հայաստանում տեղակայված պահեստների ծանրաբեռնվածությունը կազմում է 60 տոկոս եւ դրանց տարողունակությունը թույլ է տալիս ընդունել Վրաստանից ժամանող տեխնիկան: Իր հերթին, Սերգեյ Իվանովը նշեց, որ Ռուսաստանը «ոչ մեկին չի սպառնում` ռազմական տեխնիկան տեղափոխելով Հայաստանի ռուսկան ռազմակայաններից մեկը»: Նրա խոսքերի համաձայն, ռուսական տեխնիկան ընդամնենը տեղափոխվում է մի ռազմակայանից մյուսը` եղած համաձայնությունների հիման վրա: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |