Բրիտանիայի մահմեդական խորհուրդը դեմ է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը մոռացության մատնելուն

PanARMENIAN.Net - Բրիտանիայի մահմեդական խորհուրդը հայտարարեց, թե չի ցանկանում մասնակցել Հոլոքոսթի զոհերի հիշատակման ազգային արարողությանը, որն անցնում է Մեծ Բրիտանիայում հինգշաբթի, հունվարի 26-ին: Խորհուրդը, ըստ նրա մամլո քարտուղար Ինայաթ Բունգլավալիի, «միանշանակորեն դատապարտում է ինչպես Երկրորդ աշխարհամարտի տարիներին նացիստների ցեղասպանության փորձը հրեաների հանդեպ, այնպես էլ` հակասեմիտիզմն ընդհանրապես»: Միեւնույն ժամանակ Խորհրդի ղեկավարությունը, որը միավորում է երկրի շուրջ 350 իսլամական համայնքներ, իր «անհամաձայնությունն է հայտնում այն փաստի վերաբերյալ, որ հասարակական ուշադրությունը կենտրոնացած է միայն մեկ պատմական միջադեպի` Հոլոքոսթի շուրջ, այն դեպքում, երբ Հայոց ցեղասպանության, Բոսնիայի, Ռուանդայի եւ Սուդանի զոհերը անիրավացիորեն մոռացվում են»: Դեռեւս 2001 թվականին, երբ Մեծ Բրիտանիան առաջին անգամ սկսեց նշել Հոլոքոսթի զոհերի հիշատակի օրը, Բրիտանիայի մահմեդական խորհուրդը առաջարկեց փոխել այդ օրվա պաշտոնական անվանումը կամ սահմանել Ցեղասպանության զոհերի հիշատակի առանձին օր: Անցյալ տարի եւս Խորհուրդը անտեսեց Աուշվիցի համակենտրոնացման ճամբարի կալանավորների ազատագրման 60-ամյակին նվիրված տոնակատարությունները, հաղորդում է «CNS News» կայքը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---