Օմբուդսմեն․ «Խտրականության դեմ» օրենքի նախագծում հաշվի են առնված Կաթողիկոսի բոլոր առաջարկները

Օմբուդսմեն․ «Խտրականության դեմ» օրենքի նախագծում հաշվի են առնված Կաթողիկոսի բոլոր առաջարկները

PanARMENIAN.Net - ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանըհայտարարություն է տարածել, որտեղ անդրադարձել է ԱԺ ներկայացրած «Խտրականության դեմ» օրենքի նախագծին՝ նշելով, որ այնտեղ հաշվի են առնված Ամենայն Հայոց Կաթողիկոսի բոլոր առաջարկներն ու դիտարկումները։ Օմբուդսմենը մասնավորապես ասում է․

«Վերջին օրերին առանձին անհատներ փորձում են հասարակությունում ձևավորել անհանգստություն և մտայնություններ, որ իբր ԱԺ-ում շրջանառվում է մի նախագիծ, որը տարածում է այլասերվածություն, միտված է քայքայել ազգային պատկերացումները և ավանդական ընտանիքի հենասյուները:

Իմ աշխատակազմը բացառապես ներքին աշխատանքային կարգով, փորձագիտական մակարդակով, նախաձեռնել է «Խտրականության դեմ» օրենքի մշակում: Օրենքի նախագիծը նախատեսում է կյանքի, աշխատանքի, անվտանգության և առողջության պաշտպանության ապահովումը կանանց, ազգային փոքրամասնությունների, հաշմանդամություն ունեցող անձանց, քաղաքական փոքրամասնության ներկայացուցիչների, ընչազուրկների և բոլոր այն քաղաքացիների համար, ովքեր հայտնվում են ծայրահեղ խոցելի վիճակում գործատուների կամ պետական մարմինների խտրական և անօրինական գործողությունների պատճառով:

Օրենքի մշակման աշխատանքների ամենավաղ փուլում ես հանդիպել եմ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսին և ներկայացրել գաղափարը, նախագծի մշակման նպատակը և նախագծի առաջնային տեքստը: Ցանկանում եմ երախտագիտությամբ արձանագրել, որ Վեհափառ Հայրապետի կողմից օրենքի նախագծի վերաբերյալ արտահայտվել են տարբեր առաջարկներ ու դիտարկումներ, որոնք ամբողջովին նկատի են առնվելու օրենքի մշակման գործընթացում: Վստահեցնում ենք, որ հայ ընտանիքի քայքայման ու այլասերման վերաբերյալ տարածվող տեղեկությունները անհիմն են ու անտեղի և որևէ աղերս չունեն սույն օրենքի նախագծի հետ: Ապատեղեկատվություն է նաև այն, որ օրինագիծը գտնվում է ԱԺ- ում: Դրան հասնելու համար դեռ ամիսների, եթե ոչ տարիների աշխատանք կա»:

 Ուշագրավ
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---