ՀՀ ՊՆ ղեկավարը եւ Գերմանիայի դեսպանը քննարկել են հարաբերությունների զարգացման հեռանկարները ռազմական ոլորտում

PanARMENIAN.Net - ՀՀ նախագահին առընթեր ազգային անվտանգության խորհրդի քարտուղար, պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանն այսօր ընդունեց Հայաստանում Գերմանիայի դեսպան Հայկե Ռենատե Փայչին: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցին է հայտնել ՀՀ պաշտպանության նախարարության մամլո քարտուղար, գնդապետ Սեյրան Շահսուվարյանը: Հանդիպմանը դեսպանը նախարարին ներկայացրեց Հայաստանում Գերմանիայի պաշտպանության հարցերով նորանշանակ կցորդ, բրիգադի գեներալ Հայնց Գեորգ Վագներին: Վերջինս գոհունակություն հայտնեց, որ իրեն հնարավորություն է ընձեռվել մասնակցելու ՀՀ բանակի ստեղծման 14-ամյակին նվիրված տոնական միջոցառումներին: Կողմերը քննարկեցին ռազմական բնագավառում երկկողմ հարաբերությունների ներկա վիճակին եւ դրանք առավել խորացնելու հեռանկարներին առնչվող հարցեր: Մասնավորապես, անդրադարձ եղավ ռազմական կրթության ոլորտում կապերն ընդլայնելու խնդրին, որն առաջարկվեց ներառել հայ-գերմանական ռազմական համագործակցության տարեկան ծրագրում:
 Ուշագրավ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ
Իրանի նախագահի և նրան ուղեկցող անձանց հուղարկավորությունը տեղի կունենա մայիսի 21–ին
---