5 ամսում ոստիկաններն առգրավել են 448 միավոր հրազեն և 22 միավոր գազային ու օդամղիչ ատրճանակ

5 ամսում ոստիկաններն առգրավել են 448 միավոր հրազեն և 22 միավոր գազային ու օդամղիչ ատրճանակ

PanARMENIAN.Net - 2013 թվականի 5 ամիսների ընթացքում ոստիկանության ստորաբաժանումների կողմից ՀՀ տարածքում առգրավվել, հայտնաբերվել կամ բնակչության կողմից կամավոր է հանձնվել 448 միավոր հրազեն և 22 միավոր գազային ու օդամղիչ ատրճանակ:

Նշված 448 միավոր հրազենից 75-ը` կամ 16.7%-ը առգրավվել է, 66-ը՝ կամ 14.7%-ը, հայտնաբերվել, իսկ 307-ը` կամ 68.6%-ը, հանձնվել կամավոր: 448 միավոր հրազենից 52-ը եղել է ատրճանակ, 36-ը` ինքնաշեն ատրճանակ, 19-ը` ինքնաշեն կրակող սարք, 41-ը` ինքնաձիգ, 4-ը` ինքնաշեն ինքնաձիգ, 283-ը` տարբեր տեսակի գործարանային և ինքնաշեն հրացաններ, 11-ը` տարբեր տեսակի գործարանային և ինքնաշեն նռնականետ, 2-ը` գնդացիր և այլն:

Միաժամանակ առգրավվել, հայտնաբերվել կամ կամավոր է հանձնվել տարբեր տրամաչափի 46101 փամփուշտ, 187.1 մետր դետոնացիոն քուղ, 101 միավոր սառը զենք, տարբեր տեսակի 248 նռնակ, 41 ինքնաշեն նռնակ, նռնակի 176 պայթուցիչ, 82 պայթուցիկ սարք, 5.8 գ պայթուցիկ նյութ, 33 ական և արկ, 404 ճայթիչ և 126 այլ ռազմամթերք:

Հաշվետու ժամանակահատվածում Երևան քաղաքում ոստիկանության ստորաբաժանումների կողմից առգրավվել, հայտնաբերվել կամ կամավոր է հանձնվել 61 միավոր հրազեն և 18 միավոր գազային ու օդամղիչ ատրճանակ, որը կազմում է հանրապետությունում ընդհանուր հայտնաբերված կամ կամավոր հանձնված զենքի 13.6%-ը: Նշված 61 միավոր հրազենից 22-ը` կամ 36.1%-ը, առգրավվել է, 26-ը՝ կամ 42.6%-ը, հայտնաբերվել է, իսկ 13-ը` կամ 21.3%-ը՝ հանձնվել կամավոր: Համաձայն ՀՀ ոստիկանության 2013 թ. հիմնական կազմակերպչական միջոցառումների պլանի պահանջների՝ ապրիլի 8-ից մայիսի 8-ը ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության և ոստիկանության տարածքային մարմինների ուժերով Հայաստանի Հանրապետության տարածքում անց է կացվել օպերատիվ-կանխարգելիչ «Զինանոց-2013» միջոցառման 1-ին փուլը:

Ոստիկանությունից հայտնում են, որ միջոցառման 1-ին փուլի ընթացքում ոստիկանության ստորաբաժանումների կողմից առգրավվել կամ ոստիկանության ծառայողների կողմից բնակչության շրջանում տարվող բացատրական աշխատանքների շնորհիվ կամավոր է հանձնվել ապօրինի պահվող 177 միավոր տարբեր տեսակի հրազեն:

 Ուշագրավ
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---