Հայաստանում ադամանդների արտադրությունն աճել է 90,6 տոկոսով

Հայաստանում ադամանդների արտադրությունն աճել է 90,6 տոկոսով

PanARMENIAN.Net - 2013-ի հունվար-ապրիլին Հայաստանում արտադրվել է 32 342 կարատ ադամանդ 2012-ի նույն շրջանի 16 971 կարատ ադամանդի փոխարեն (աճը 90,6 տոկոս): Այդ մասին հաղորդում է Հայաստանի Ազգային վիճակագրական ծառայությունը:

Բացի այդ, հաշվետու շրջանում երկրում արտադրվել է 319 կգ ոսկերչական արտադրանք 2012-ի նույն շրջանի 273,2 կգ փոխարեն: Այսպիսով, 2012-ի ցուցանիշի համեմատ այս արտադրությունում 2013թ. առաջին չորս ամսում 16,8 տոկոս աճ է գրանցվել:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---