ՊԵԿ-ի և ոստիկանության նախկին աշխատակիցների ապօրինի գործունեությունից տուժածները կարող են դիմել ՀՔԾ

ՊԵԿ-ի և ոստիկանության նախկին աշխատակիցների ապօրինի գործունեությունից տուժածները կարող են դիմել ՀՔԾ

PanARMENIAN.Net - ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվում է քրեական գործ ՀՀ պետեկամուտների կոմիտեի նախկին աշխատակից Արտակ Էդիկի Ղուկասյանի կողմից բազմաթիվ քաղաքացիներից փոխառությամբ ձեռք բերած դրամական միջոցներն իր տնօրինած գրավատներում ու տարադրամի փոխանակման կետերում շրջանառելու և առանձնապես խոշոր չափերով հարկերի վճարումից խուսափելու, ինչպես նաև խարդախությամբ առանձնապես խոշոր չափերով գումարներ հափշտակելու և այլ հանցավոր արարքներ կատարելու վերաբերյալ:

Հատուկ քննչական ծառայությունը տեղեկացնում է, որ այն քաղաքացիները, ովքեր տուժել են Արտակ Էդիկի Ղուկասյանի գործողություններից՝ փոխառությամբ գումարներ են տրամադրել վերջինիս, նրա նկատմամբ ունեն գումարային պահանջ, կարող են դիմել ՀՀ հատուկ քննչական ծառայություն ( հեռ.` 51-16-09): ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նաև քննվում է քրեական գործ` Արթուր Վասիլի Անդրեասյանի կողմից խարդախություն, իսկ ոստիկանության պաշտոնատար անձանց կողմից չարաշահումներ կատարելու դեպքերի վերաբերյալ: Այն քաղաքացիները, ովքեր տուժել են Արթուր Վասիլի Անդրեասյանի գործողություններից՝ փոխառությամբ գումարներ են տրամադրել վերջինիս, նրա նկատմամբ ունեն գումարային պահանջ, կարող են դիմել ՀՀ հատուկ քննչական ծառայություն (հեռ՝ 51-15-24)

 Ուշագրավ
«Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա
Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
---