Microsoft-ն ու Facebook-ը հրապարակել են ԱՄՆ հատուկ ծառայությունների հարցումների քանակը

Microsoft-ն ու Facebook-ը հրապարակել են ԱՄՆ հատուկ ծառայությունների հարցումների քանակը

PanARMENIAN.Net - Ամերիկյան Microsoft և Facebook կորպորացիաները հունիսի 15-ին հրապարակել են ԱՄՆ հատուկ ծառայությունների հարցումների մասին տեղեկությունները:

Facebook-ն իր պաշտոնական բլոգում հայտնել է, որ 2012թ. երկրորդ կեսին ստացել է 9-10 հազար հարցում, որոնք առնչվում էին սոցցանցի 19 հազար օգտատերի: Ինչպես պարզաբանել են ընկերությունները, իրավապահ մարմիններին հետաքրքրում էին քրեական գործերի ու ազգային անվտանգության հետ կապված հարցերը:

Microsoft-ը հայտարարել է, որ նույն ժամանակահատվածում ստացել է 6-7 հազար հարցում հատուկ ծառայությունների կողմից, դրանք առնչվում էին 31-32 հազար օգտատերի:

Կորպորացիաների ներկայացուցիչները պարզաբանել են, որ այդ հարցումների մասին տվյալները հնարավոր դարձավ հրապարակել այդ մարմինների հետ պայմանավորվածության արդյունքում, հայտնում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---