Քաղաքագետ. Մեր անելիքն է նպաստել Ադրբեջանում խնդիրների ակտիվացմանն ու գործընթացների արագացմանը

Քաղաքագետ. Մեր անելիքն է նպաստել Ադրբեջանում խնդիրների ակտիվացմանն ու գործընթացների արագացմանը

PanARMENIAN.Net - Տարածաշրջանում սպասվում են մեծ փոփոխություններ, որոնք չեն շրջանցի նաև Ադրբեջանին, կարծում է «Մոդուս Վիվենդի» կենտրոնի տնօրեն, քաղաքագետ Արա Պապյանը: Այսօր մամուլի ասուլիսի ժամանակ քաղաքագետը նկատեց, որ Ադրբեջանում մի շարք խնդիրներ են առկա, և մեր անելինքն է է ոչ միայն սպասել ու տեսնել, թե ինչ զարգացումներ կարող են լինել, այլ նպաստել հակառակորդ երկրում նման գործընթացների արագացմանը և ակտիվացմանը:

Ըստ քաղաքագետի` Հայաստանը պետք է նպաստի մեր հակառակորդ երկրի թուլացմանն ու տրոհմանը` համագործակցելով Ադրբեջանի բնիկ ժողովուրդների հետ: Նա նշեց, որ ակնկալվող փոփոխությունների արդյունքում Ադրբեջանը կթուլանա և դա կհանգեցնի այդ պետության տրոհմանը: «Մեր հարևան պետությունն ունի ներքին խնդիրներ, որոնցից գլխավորն Ադրբեջանում բնակվող բնիկ ժողովուրդների հետ է կապված»,- ասաց նա և նկատեց,որ վերջին տարիներին Ադրբեջանում կրճատվել են նավթահանման ծավալները:

Արա Պապյանը կարծում է, որ հակահայկական քարոզչությունը կուժեղանա, բայց լայնամասշտաբ պատերազմական գործողություններ չեն լինի, իսկ պատճառները մի քանիսն են. «Արևմուտքը թույլ չի տա, որ Ալիևը պատերազմ սկսի, իսկ Ալիևն էլ հասկանում է, որ չունի ռազմական գերակայություն Հայաստանի նկատմամբ: Թեև մեծ քանակությամբ զենք է գնում, սակայն ադրբեջանական բանակը կազմակերպչական առումով ցածր մակարդակի վրա է ու չի կարող ապահովել հաղթանակ»:

Ասուլիսին ներկա էր նաև պատմաբան Գևորգ Մելքոնյանը, ով կարծում է, որ Ալիևի կլանը կամ կթուլանա Արևելյան երկրների ազդեցության տակ, կամ Ադրբեջանում ներքին հեղաշրջում կլինի: «Եթե ալիևյան կլանը շարունակի իշխել, ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման հարցում զիջումներ պետք չէ ակնկալել: Հայաստանը պետք է այնպիսի քայլեր անի, որ Ադրբեջանը ներսից թուլանա ու գնա զիջումների»,- ասաց նա:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---