Ր.Հովհաննիսյան. Եթե պարոն Լիսկան չի նստելու, ուրեմն նոր հանցագործություններ են լինելու![]() 15 հունիսի 2013 - 15:09 AMT PanARMENIAN.Net - Եթե իշխանությունը չի հասկանում ժողովրդի պահանջներն, ուրեմն պետք է լինեն սպանություններ և անպատասխանատու պաշտոնյաներ, կարծում է «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը: «Եթե պարոն Լիսկան (Սուրիկ Խաչատրյան) չի նստելու, ուրեմն նոր հանցագործություններ են լինելու»,- այսօր համակիրների հետ հանդիպման ժամանակ ասաց նա` անդրադառնալով Գորիսի միջադեպին: Րաֆֆի Հովհաննիսյանն ընդգծեց, որ անպատժելիությունը նոր հանցագործություններ է ծնում: Նա համոզված է, որ այս իշխանության օրոք որևէ հանցագործություն չի բացահայտվելու և որևէ պաշտոնյա պատասխանատվության չի ենթարկվելու: Հիշեցնենք, որ հունիսի 1-ին, երեկոյան, Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի` Գորիսի Դավիթ-Բեկի փողոցի թիվ 1 հասցեում գտնվող առանձնատան դիմացի հատվածում տեղի են ունեցել կրակոցներ, ինչի արդյունքում 1970 թ. ծնված Ավետիք Բուդաղյանը ստացած հրազենային վնասվածքներից տեղում մահացել է, իսկ 1971 թ. ծնված Արտակ Բուդաղյանը և 1975 թ. ծնված Նիկոլայ Աբրահամյանը հրազենային վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Հունիսի 3-ին Սուրեն Խաչատրյանը հաղորդագրություն էր տարածել, որտեղ հայտնել էր, որ թողնում է մարզպետի լիազորությունները. «Ցավում եմ, որ չէի կարող ու չկարողացա կանխել իմ առանձնատան մոտ տեղի ունեցած ողբերգական միջադեպը, հիմա արդեն բոլոր հարցերի պատասխանը պիտի տա օբյեկտիվ քննությունը: Յուրաքանչյուրը պետք է ըստ իր կատարածի պատասխան տա: Այդ թվում և Սուրեն Խաչատրյան ՀՀ քաղաքացին: Ես որոշել եմ թողնել մարզպետի իմ լիազորությունները մինչև նախաքննության ավարտը և արդեն իմ վերադաս մարմնից ստացել եմ թույլտվություն: Այս պահից սկսած ես այլևս չեմ կատարում Սյունիքի մարզպետի պարտականությունները»,-ասված էր հաղորդագրության մեջ: Հունիսի 6-ին կառավարությունը, ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 88.1-ին հոդվածով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության նախագահի 1997 թվականի մայիսի 6-ի ՆՀ-728 հրամանագրի 1.7-րդ կետը, որոշում էր ընդունել Սուրեն Խաչատրյանին ազատել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզպետի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն: Նախագահ Սերժ Սարգսյանն էլ նույն օրը վավերացրեց ՀՀ կառավարության որոշումը՝ Սուրեն Խաչատրյանին իր դիմումի համաձայն ՀՀ Սյունիքի մարզպետի պաշտոնից ազատելու մասին: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |