Մեկնարկեց ԱԺ արտահերթ նստաշրջանը

Մեկնարկեց ԱԺ արտահերթ նստաշրջանը

PanARMENIAN.Net - Ազգային ժողովում մեկնարկեց արտահերթ նստաշրջանը, որը նախաձեռնել է ՀՀ կառավարությունը: Նիստին գրանցվել է 104 պատգամավոր:

ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը տեղեկացրեց, որ օրակարգում ընդգրկված էին մի քանի հարցեր, որոնք պետք է քննարկվեին և քվեարկվեին երկրորդ ընթերցմամբ, դրա համար սահմանվել է հատուկ ընթացակարգ: Ըստ առաջարկվող նախագծի՝ օրինագծերը քննարկումից հետո պետք է ընդունվեն 24 ժամվա ընթացքում: ԱԺ-ն ընդունեց այս որոշումը:

ԱԺ արտահերթ նստաշրջանի առաջին նիստը սկսվեց Հայաստանի Հանրապետության վերահսկիչ պալատի 2012 թվականի տարեկան հաշվետվության քննարկմամբ, որն ընդհատվել էր գարնանային նստաշրջանի ավարտին:

Օրակարգում ներառված է 20 հարց, այդ թվում՝ «Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին, «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին և այլ հարցեր:

Հղումներ թեմայով.
 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
---