ԱՄՆ Սենատի Դեմոկրատների ղեկավարը սատար է կանգնելՀայոց ցեղասպանության բանաձեւին

PanARMENIAN.Net - ԱՄՆ Սենատի Դեմոկրատների ղեկավար Հարրի Ռեյդը անցած շաբաթ միացել է սենտատորներ Էլիզաբեթ Դոուլին եւ Փոլ Սարբանեսին` սատարելու Հայոց ցեղասպանության բանաձեւին: Այդպիսով բանաձեւի կողմանակիցների թիվը հասավ քսանհինգի, հայտնել է ՀՅԴ Հայ Դատի Ամերիկայի հանձնախումբը(ANCA): «Մենք ցանկանում ենք շնորհակալություն հայտնել Սենատի փոքրամասնության ղեկավար Ռեյդին, սենատորներ Դոուլին եւ Սարբանեսին, որոնք միացել են իրենց գործընկերներին Հայոց ցեղասպանության հարցում Ամերիկային ճիշտ ուղու վրա դնելու համար»,- ասել է հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը:Հիշեցնենք, որ բանաձեւը կոչ է անում ԱՄՆ նախագահին ապահովել, որպեսզի ԱՄՆ արտաքին քաղաքականությունը արտացոլի Հայոց ցեղասպանության վերաբերյալ ճիշտ մոտեցումներ:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---