Կաթողիկոս Արամ Առաջինը դատապարտել է Մոհամմեդ մարգարեի ծաղրանկարների հրապարակումը

PanARMENIAN.Net - Մեծի Տանն Կլիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինը դատապարտել է Մոհամմեդ մարգարեի ծաղրանկարների հրապարակումը: Անթիլյասից ստացված մամլո հաղորդագրության մեջ, մասնավորապես, ասվում է. «Որպես հինավուրց քրիստոնյա եկեղեցու առաջնորդ, որը Մերձավոր Արեւելքում կողք կողքի ապրում է իսլամի հետ, մենք անհանդուրժելի ենք համարում այդ փաստը մեր հարեւանների հանդեպ: «Ինչպես քրիստոնյաները, այնպես էլ մահմեդականները` մենք բոլորս ապրում ենք հասարակության մեջ, ինչը ենթադրում է, որ նրա բոլոր անդամները պետք է հարգեն միմյանց: Մենք ողջունում ենք խոսքի ազատությունը: Սակայն այն եւս պետք է հիմնված լինի մարդկանց կրոնական խորհրդանիշների եւ դավանանքի հանդեպ հարգանքի վրա: Խոսքի ազատությունը արտոնություն չի տալիս վիրավորելու հավատացյալ մարդկանց զգացմունքները: Մենք հուսով ենք, որ Դանիայի ղեկավարությունը, չնայած քաղաքական եւ կրոնական նախապատվություններին, կկարողանա լուծում գտնել իրավիճակը կայունացնելու համար»,-ասվում է Արամ Առաջինի հայտարարության մեջ:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---