Համաշխարհային պարենային ծրագրին անհրաժեշտ է 4 մլն դոլար Հայաստանի բնակչության կարիքավոր շերտերին օգնելու համար

PanARMENIAN.Net - ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագիրն (ՊՀԾ) այսօր հայտարարեց, որ ֆինանսավորման բացակայության պատճառով սպառել է Հայաստանում 110 հազար մարդու համար նախատեսված պարենային օգնության մեծ մասը, հաղորդում է ՊՀԾ հայկական գրասենյակը: ՊՀԾ-ն շտապ ահազանգել է նվիրատուներին` խնդրելով ավելի քան 4 միլիոն ԱՄՆ դոլար հաջորդ վեց ամիսների ընթացքում երկրի ամենակարիքավոր բնակչությանը պարենով օգնելու համար: Հունվարի սկզբից ՊՀԾ-ն օգնություն է տրամադրում ընդամենը 65 հազար մարդու, որոնց մեծ մասը գյուղական դպրոցների նախադպրոցական տարիքի երեխաներ ու ծերեր են, իսկ մոտ 45 հազար մարդ, այդ թվում 5 հազար մանկապարտեզի սաներ, որեւէ օգնություն չեն ստացել: Առաջիկա վեց ամիսների ընթացքում, որոնք ամենադժվարինն են պարենային ապահովության տեսանկյունից, ՊՀԾ-ին անհրաժեշտ է 6 000 տոննա պարեն` (կամ ավելի քան 4 միլիոն դոլար) ավարտելու համար 11 միլիոն դոլար արժողությամբ ընթացիկ երկամյա ծրագիրը, որը սկսվել է 2004 թ-ի հունիսին: ՊՀԾ-ի նվիրատուներն են` Շվեյցարիան (1 միլիոն դոլար), ԱՄՆ-ն ( 1 միլիոն դոլար), Շվեդիան (534 հազար դոլար), Ճապոնիան (340 հազար դոլար), անհատ նվիրատուներ (223 հազար դոլար), Նիդերլանդները (152 հազար դոլար), Հունաստանը (135 հազար դոլար), Դանիան (94 հազար դոլար) եւ Կանադան (43 հազար դոլար):
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---